▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ցուցահանդես Jean-Paul Existential սրճարանում. ինքնատիպ կտավներ ջինսի վրա

Հունվարի 25-ից Jean-Paul Existential սրճարանում մեկնարկել է գյումրեցի նկարիչ Կարեն Բարսեղյանի ցուցահանդեսը, որում ներկայացված են ջինսերի վրա արված ինքնատիպ նկարները:

Ստորև ներկայացնում ենք Aravot.am-ի անդրադարձը տվյալ ցուցահանդեսին.

«Նարեկ Բախտամյանն առաջարկեց այս հարկի ներքո անել ցուցահանդեսը, ես համաձայնեցի: Մենք պայմանավորվել էինք ուրիշ գործեր ներկայացնել, բայց Գյումրիի դեպքերի հետ կապված՝ որոշեցի, ընդհանուր առմամբ, Գյումրին ներկայացնել՝ ջինսի վրա»,-ասաց վերջին տարիներին կտավի ու թղթի փոխարեն իբրեւ նյութ ջինսն օգտագործող նկարիչը:

Դրա համար նա իր բացատրությունն ունի. «Ինչո՞ւ եմ ջինսերի վրա նկարում, որպես նյութ ջինսն ինձ համար ի՞նչ է…Ջինսը մի հագուստ է, որը բոլորն են հագնում, եւ աշխատանքային է, եւ հյուրընկալության հագուստ, ջինսի մեջ չկա էլիտարություն, բոլորի համար է: Որպես Գյումրիում ծնված ու այնտեղ ապրող գյումրեցի, անընդհատ փորձել եմ բնանկարներ կամ մի փոքր դետալ Գյումրիից ներկայացնել, բայց այս փոքր ցուցահանդեսում ամբողջությամբ Գյումրին է: Մի գործ կա՝ ներկայացված է ոստիկանության պատնեշը: Ինձ համար կարեւոր էր դա պատկերելը: Իմիջիայլոց, ամբողջը 2015 թ. աշխատանքներ են: Կարեն Բարսեղյանն իր ջինսային աշխատանքներով արտերկրում էլ է հանդես եկել, ասում է՝ դրանք ուրիշ բնույթի էին՝ ուղղակի ջինսային «փազլներ»:

Հավելենք, որ բացառիկ ցուցահանդեսը կայացավ Jean-Paul Existential սրճարանի հիմնադիրներ Նարեկ Բախտամյանի եւ Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Ամեն առավոտ արթնանում, նայում ու ասում եմ՝ ո՞ւր էիր այդքան ժամանակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին