▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մեղադրվում են դստեր հանդեպ դաժան վերաբերմունք ցույց տալու մեջ

Կարծես թե Քիմ Քարդաշյանի ջանքերը՝ դստերը՝ մեկուկես տարեկան Նորթին, մոտեցնել նորաձևությանը, զուր են անցնում: Երբ Քիմն ու Քանյեն «Նորաձևության շաբաթ»-ի շրջանակներում վերջերս փոքրիկի հետ միասին այցելել էին Քանյե Ուեսթի և Adidas-ի համատեղ ցուցադրությանը, Նորթը սկսել էր բարձր լացել և անուշադրության նշաններ ցույց տալ, ինչից հետո Քիմը ստիպված էր եղել երեխային հանձնել դայակին, որպեսզի վերջինս հանգստացնի նրան: Այդքանը կարծես թե բավարար չէ եղել, Քարդաշյանը կրկին օրերս դստեր և ամուսնու հետ այցելել է մեկ այլ ցուցադրութան, որի սկսվելուն պես Նորթը սկսել է բարձր լացել՝ ընկնելով հիստերիայի մեջ:

Նշենք, որ կատարվածից հետո՝ Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին սկսել են մեղադրել դստեր հանդեպ ոչ ճիշտ վերաբերմունք ցուցաբերելու մեջ, ավելին, համացանցային որոշ օգտատերեր իրենց գրառումներում օգտագործել են դաժան վերաբերմունք արտահայտությունը՝ նշելով, որ այս կերպ Քիմը պարզապես փորձում է ուշադրություն սևեռել իր վրա: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին