«Քանի որ Asekose.am-ը միշտ իմ մասին վատ լուրերով է անդրադառնում, այդ պատճառով չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ»,-այսպիսի տարօրինակ պատասխան տվեց երգիչ Միհրան Ծառուկյանը` մեր թղթակցին, ով, ի վերջո տեղի տալով Asekose.am-ի մոսկվաբնակ ընթերցողներից մեկի առաջարկին, որոշել էր պարզաբանում ստանալ երգչից:
Իսկ ընթերցողը գրել էր, որ Մոսկվայում բնակվող ոմն Լիլիթ Մարկոսյանը համացանցում քննարկում է իր և Միհրան Ծառուկյանի հարաբերությունները. դեկտեմբերին սոցիալական կայքերում հայտնվել էին տեսանյութեր ու լուսանկարներ, որտեղ Լիլիթն ու Միհրանը միասին են: Սակայն, ըստ մեր ընթերցողի, Միհրան Ծառուկյանի երկրպագուների արձագանքից ու մի քանի գրառումներից հետո ջնջվել են բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, որտեղ մեկնաբանություններ էին թողել նաև Լիլիթն ու իր ընկերուհին: Նույն աղբյուրը նաև նշում է, որ Միհրանն այս առիթով մեկնաբանել է, թե շատ է նյարդայնանում, երբ մտնում են իր անձնական կյանք: «Ուղղակի երկրպագուները հավատացել էին, թե հերոսի հետ` ում մարմնավորել էր Միհրանն, ինքն ընդհանուր շատ բաներ ուներ, սակայն....»,-գրել էր մոսկվաբնակ ընթերցողը, բայց մեր կողմից դրված բազմակետերի փոխարեն մի քանի ածականներ շռայլել Միհրան Ծառուկյանին, որոնք, մենք նրբանկատորեն չենք հրապարակում:
Վերադառնալով Միհրան Ծառուկյանի՝ մեր թղթակցին տված պատասխանին՝ փորձում ենք մտաբերել, թե այդ որ «վատ լուրը» նկատի ուներ, որ խոցել էր նրա փխրուն սիրտը: Մի քանիսը գտանք, սակայն միթե «հայկական շոու բիզնեսի ամենագոռ երիտասարդը» չի ընկալում նյութերի բովանդակությունն ու դրանց իմաստը. Հիշեցնենք, որ Գոռը՝ Միհրան Ծառուկյանի սերիալային կերպարն է և ոմանք նրան իբրև «Գոռ» են ընկալում:
Ի դեպ՝ «ամենագոռ երիտասարդ» արտահայտության մասին՝ այն հնչել էր Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման շրջանակում, որին հյուրընկալվել էր Միհրան Ծառուկյանը և որի կեսից նա որոշել էր լքել տաղավարը, սակայն հետո նորից ու հանդարտ վերադարձել էր և փորձել պատասխանել լրագրողների հարցերին:
Միհրան Ծառուկյանի և ոմն Լիլիթ Մարկոսյանի լուսանկարները՝ ստորև, իսկ ավելի ներքևում, հատուկ «ամենագոռ»-ի համար հիշեցում մեր կայքի մի քանի հրապարակումներից, որոնք վերաբերել են իրեն:
Երբ սիրում ես, կյանքին սկսում ես այլ աչքերով նայել. Միհրան Ծառուկյան
Շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ. Միհրան Ծառուկյան
Չկորցնենք հնարավորությունն` արժանանալու Սուրբ Սարգսի բարեխոսությանը. Միհրան Ծառուկյան