▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հարությունյանի վտանգավոր նկարահանումները մարտաֆիլմում

Esem.amգրում է.  «Россия» հեռուստաալիքով մեկնարկեց 4 մասից բաղկացած «Правила охоты. Штурм» մարտաֆիլմը, որի գլխավոր դերակատար Խորեն Լևոնյանն է: Ֆիլմում կանանցից մեկին մարմնավորում է դերասանուհի Աննա Հարությունյանը, ով բավականին երկար ժամանակ էկրաններին չէր և հիմնականում զբաղված էր թատրոնում: Կայքի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ իր կերպարն առանցքային էր այնքանով, որ կարակահերթ բացելով՝ մոտ 20 մարդու փրկություն է դառնում: Նկարահանումները հեշտ չեն եղել, սակայն դերասանուհին հաղթահարել է բոլոր փորձություններն ու վտանգները: Այս դերը մարմնավորելու համար Աննային պետք է եկել ֆիզիկական պատրաստվածությունը:

«Գուցե զարմանալի թվա, բայց մարտաֆիլմն իմ ժանրն է: Դեռ մանկուց, երբ դիտում էի նմանատիպ ֆիլմեր, թաքուն ցանկանում էի ինքս էլ հանդես գալ ֆիզիկապես լավ պատրաստված, զենքին լավ տիրապետող դրական կամ բացասական կերպարով»,- հիշեց Աննան՝ նշելով, որ ֆիլմում մարմնավորում է հասարակ աղջկա, ով պատահականորեն հայտնվում է պատմության կիզակետում:

Նկարահանումների ժամանակ զենք օգտագործելն այնքան է դուր եկել դերասանուհուն, որ որոշել է գնալ անհատական պարապմունքների և իրականացնել մանկության երազանքը:

Աննան առաջին անգամ է ներկայանալու ռուս հանդիսատեսին: Նա նշեց, որ հետաքրքիր էր աշխատել ռուս դերասանների հետ, որոնցից մեկի հետ նույնիսկ ընկերացել է: «Յուրաքանչյուր աշխատանք քեզ համար դառնում է անձնագրի էջ: Այն կարող ես համարել ձեռքբերում կամ անհաջողություն, բայց երկու դեպքում էլ այն քոնն է»,- ասաց դերասանուհին, ով թեև դեռ չի հասցրել դիտել ֆիլմը, այն համարում է իր ձեռքբերումներից:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին