Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է Ռիհաննայի և Լեոնարդո Դի Կապրիոյի միջև եղած սիրավեպի՝ իրական լինելու խոսակցությունները: Եվ ահա կարծես թե այդ բոլոր խոսակցությունների վերջը դրվել է փետվարի 20-ին, երբ պապարացցիներին վերջապես հաջողվել է լուսանկարել նրանց միասին: Դա տեղի է ունեցել երգչուհու ծննդյան կապակցությամբ կազմակերպված խնջույքի ժամանակ: Ըստ ականատեսների՝ Ռիհաննան մի քանի րոպեով անգամ չի բաժանվել Լեոյից:
Հիշեցնենք, որ մինչ այս համացանցում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ երգչուհին հանդիպում է ոչ թե Դի Կապրիոյի, այլ՝ նրա մտերիմ ընկերոջ հետ: