▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրիկն ինքնահաստատվում և PR է անում իմ հաշվին. Սոնայի պատասխանն Էրիկին

Ժամեր առաջ ձեզ էինք ներկայացրել մի լուսանկար, որտեղից պարզ էր դառնում, որ երգիչ Էրիկը ծաղրում է Սոնա Շահգելդյանին: Asekose.am-ի հետ զրույցում Էրիկը հերքեց ասելով, որ նման բան չկա: Այնուհետև տարածեց իր և Սոնայի լուսանկարն ու մակագրեց.
Շատ զզվելի է դարձել,երբ որոշ կայքեր փորձում են լայքեր հավաքել մեր ընկերության հաշվին։ Ես երբևիցե չեմ փորձել ծաղրել Սոնային, միշտ հիացել եմ նրա երգարվեստով, և նա իմ լավ ընկերներից մեկն  է։ Չեմ կարծում, որ իմ արած հումորի շուրջ արժե այդքան մանրանալ և երկարացնել, որովհետև ավելի կարևոր բաների մասին կարելի է խոսել։ 
Asekose,am-ի թղթակիցը այս անգամ կապ հաստատեց երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ, ով առաջին անգամ էր լսում լուրը և դժվար մտաբերեց Էրիկ անունով երգչին, ինչից պարզ է դառնում, որ նա երգչի հոտ միասին չէր կարող ծիծաղել
Առաջին անգամ եմ լսում այդ լուրը: Ինչ Էրիկի մասին է խոսքը: Թող ծիծաղի իր և իր արածների վրա: Ես պարզապես ուշադրություն չեմ դարձնում նմանատիպ մարդկանց, ովքեր ինքնահաստատվում և PR են անում իմ հաշվին: Ես նրա կողքին չեմ եղել, ինչ ընկերության մասին է խոսքը:
Չենք ցանկանում մանրամասնել, թե Սոնան ինչ որակումներով խոսեց Էրիկի և նրա գրառման մասին, սակայն պետք է նշենք 

Ժամեր առաջ ձեզ էինք ներկայացրել մի լուսանկար, որտեղից,կարծես, պարզ էր դառնում, որ երգիչ Էրիկը ծաղրում է Սոնա Շահգելդյանին: Asekose.am-ի հետ զրույցում Էրիկը հերքեց ասելով, որ նման բան չկա`հետո էլ խոստացավ «ջնջել» գրառումը, որպեսզի իբր, իր իսկ խոսքով, տարակարծությունների տեղիք չտա: Այնուհետև Էրիկը տարածեց իր և Սոնայի լուսանկարն ու մակագրեց. 

 «Շատ զզվելի է դարձել,երբ որոշ կայքեր փորձում են լայքեր հավաքել մեր ընկերության հաշվին։ Ես երբևիցե չեմ փորձել ծաղրել Սոնային, միշտ հիացել եմ նրա երգարվեստով, և նա իմ լավ ընկերներից մեկն  է։ Չեմ կարծում, որ իմ արած հումորի շուրջ արժե այդքան մանրանալ և երկարացնել, որովհետև ավելի կարևոր բաների մասին կարելի է խոսել: Հ.Գ. Հավատացեք հիմա ես ու Սոնան ենք ծիծաղում»։

 

Asekose.am-ի թղթակիցը այս անգամ կապ հաստատեց երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ, ով առաջին անգամ էր լսում լուրը և «դժվար մտաբերեց» Էրիկ անունով երգչին, ինչից պարզ է դառնում, որ նա երգչի հետ միասին չէր կարող լինել.

«Առաջին անգամ եմ լսում այդ լուրը: Ի՞նչ Էրիկի մասին է խոսքը: Թող ծիծաղի իր և իր արածների վրա: Ես պարզապես ուշադրություն չեմ դարձնում նմանատիպ մարդկանց, ովքեր ինքնահաստատվում և PR են անում իմ հաշվին: Ես նրա կողքին չեմ եղել, ինչ ընկերության մասին է խոսքը»,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհին:

 Իսկ Էրիկի` կայքերի մասին իրականում անհասցե գրառմանն ընդհանրապես չենք անդրադառնում` հնարավորություն տալով նրան կողմնորոշվել ու «լայքահավաքվել»…Ու մի քիչ էլ լրջություն ձեռք բերել ու սեփական «խոսքի» հանդեպ «տղամարդ» լինել։

 

 

Հեղինակ` Ատոմ Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին