▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի երգչուհին իր նոր տեսահոլովակում նկարահանվել է լեզբիական տեսարաններում

«Վիա Գրա» խմբի նախկին մեներգչուհիներից մեկը՝ 29-ամյա Տատյանա Կոտովան, իր նոր՝ «Неверная» երգի հիման վրա նկարահանծ տեսահոլովակում հանդես կգա լեզբուհու կերպարում: Տեսահոլովակում կցուցդարվեն կրքոտ սևահերի և շիկահերի սիրային մի շարք տեսարաններ:

«Տեսահոլովակում հանդես եմ եկել երկու կերպարով: Իսկ ահա զուգընկերուհուս մարմնավորել է իմ բալետի պարուհիներից մեկը, ով հաճույքով համաձայնվեց մարմնավորել լեզբուհու կերպարը: Պետք է նշեմ, որ նոր տեսահոլովակս բավական համարձակ է ստացվել»,- անկեղծացել է երգչուհին:

Ըստ նրա խոսքերի՝ տեսահոլովակն այնքան համարձակ է ստացվել, որ տարբեր երաժշտական ալիքի խմբագիրներ պարզապես խնդրել են տեսահոլովակի ռեժիսորին փոքր ինչ «մեղմացնել» որոշ տեսարաններ, հատկապես՝ խոսքը վերաբերել է երկու գեղեցկուհիների կրքոտ համբույրի տեսարանին:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին