Արդեն տևական ժամանակ է, ինչ լուրեր են պտտվում, որ հոլիվուդյան սրտակերի` Լեոնարդո Դի Կապրիոյի սիրտը կրկին զբաղված է և որ այն գրավել հաջողվել է երգչուհի Ռիհաննային:
Ավելին՝ պապարացիներին հաջողվեց նրանց նկարել միասին՝ Ռիհաննայի ծննդյան խնջույքի ժամանակ:
Երգչուհին, ցանկանալով վերջ դնել բոլոր ասեկոսեներին, հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է.
«Այժմ ես շատ զբաղված եմ և ժամանակ չունեմ սիրավեպ սկսելու համար։ Ես ապրում եմ իմ կարիերայով: Ինձ սիրող անձնավորությունը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է հաշվի առնել իմ աշխատանքային գրաֆիկը։ Այն ինչ գրում են ԶԼՄ-ներում կատարյալ հիմարություն է»։