Life.panorama.am-ը գրում է, որ այսօր հյուրընկալել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան Էռնա Էլիզբարյանին: Չարախոսություններ, բամբասանքներ, մասնագիտական ընտրություն, սեր և ամուսնություն. ահա այն թեմաները, որ փորձել ենք շոշափել մեր զրուցակցի հետ:
-Եթե չեմ սխալվում, առաջին մասնագիտությամբ իրավաբան-քրեագետ եք: Ձեզ չգրավե՞ց այդ աշխարհը:
-Այո, առաջին մասնագիտությամբ իրավաբան-քրեագետ եմ, երկրորդ մասնագիտությամբ՝ հեռուստալրագրող: 2000 թվականին, որպես «Քրեական ժամ» հաղորդաշարի մեկնաբան աշխատանքի անցա Ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունում, երբեմն թղթակցում էի «02» շաբաթաթերթին: Այդ ժամանակ կարծում էի, որ հետո կտեղափոխվեմ մեկ այլ բաժին և կաշխատեմ իմ մասնագիտությամբ, բայց, ինչպես ասում են՝ մենք ծրագրում ենք, իսկ Աստված՝ տնօրինում: Այդպես էլ չստացվեց: Հենց այս ծրագիրն էլ ինձ մեծ ճանաչում բերեց՝ ապագայում «Ժամը» լրատվականի հաղորդավարի հավակնորդ դառնալու համար;
-Էռնա, Ձեր ժպտերես, էմոցիոնալ տեսակից ելնելով՝ շատերը կարծում են, որ լուրերի«սառը» հաղորդավարի պաշտոնն այնքան էլ Ձերը չէ: Ձեզ ավելի շատ ժամանցայինհաղորդումներ վարելը կսազի: Մտածե՞լ եք երբևէ այդ մասին:
-Գիտենք, որպես հաղորդավար իմ առաջին քայլերը սկսել եմ 17 տարեկանից՝ Ազգային հեռուստատեսությունում՝ վարելով «Այլ ալիք» զվարճալի ծրագիրը: Հետո առաջարկ եմ ստացել վարել «Կիրակի» երաժշտական ծրագիրը: Այնուհետև հրավիրեցին «Մշակույթ» հեռուստաալիք՝ վարելու «Կիրակի» մշակութային լրատուն: Հետագայում «02»-ից տեղափոխվեցի «Արմենիա» հեռուստաընկերություն և արդեն 12 տարի «Ժամը» լրատվականի մեկնաբան եմ: Կարծում եմ՝ իմ անցած ճանապարհի և վարած ծրագրերի տրամաբանությունը հուշում է արդեն իսկ լուրջ ծրագրեր վարելու կարողության մասին: Բայց ասեմ, կենսախինդ ու ժպտուն լինելու հանգամանքն էլ ինձ օգնում է աշխատանքային փոխհարաբերություններում գոյատևել:
-Բավական երիտասարդ տարիքում եք այս ոլորտ մուտք գործել: Գաղտնիք չէ, որ հեռուստատեսությունում հայտնվելն այնքան էլ հեշտ չէ:
-Ժամանակին հեռուստատեսություն մուտք գործել (այն էլ Ազգային հեռուստատեսություն) և դառնալ հաղորդավար, մեղմ ասած, իսկապես բարդ պրոցես էր: Կարծում եմ, իմ առաջին հաղթաթուղթը ոչ հայկական արտաքին էր, ինչն էլ գրավեց խմբագրերին ու տնօրենին: Նաև ուղղախոսությունը, առոգանությունը, խոսքի արտաբերման հստակությունը: Այս ամենի առկայություն էլ, երևի, ինձ օգնեց մուտք գործել հեռուստաշխարհ: Այն ժամանակ չափանիշներն ուրիշ էին, հիմա, ցավում եմ, այդպես չէ: Ով ուզի, ոնց ուզի, երբ ուզի կհայտնվի մեծ լսարանի առջև: Բայց ուրախ եմ, որ հեռուստադիտողները խստապահանջ են և իրականում գնահատում են լավագույներին:
-Ի դեպ, Ձեր սլավոնական արտաքինը երբեմն տեղիք է տալիս մտածելու, որ արմատներովհայուհի չեք: Ումի՞ց եք ժառանգել այն:
-Հիշո՞ւմ եք հայտնի երգը. «Կապույտ աչքեր է ունեցել հայը, ոսկե վարսեր է ունեցել հայը, պայծառ ժպիտ է ունեցել հայը»: Այ, երևի, երգն իմ մասին է (ծիծաղում է): Իսկ եթե ավելի անկեղծ, ապա ընտանիքում միայն ես եմ սլավոնական արտաքինով:
-Էռնա, ճանաչված մարդկանց դժվար է հանրության ուշադրությունն իրենց վրայից շեղել, բամբասանքներից ու չարախոսություններից խուսափել: Ինչպե՞ս եք վերաբերում նման խոսակցություններին:
-Կարծում եմ, բամբասանքը հոգեվիճակ է: Մյուսին վիրավորելը համարում եմ տվյալ մարդու ինքնարժեքի անվստահության արտահայտություն: Հիմնականում քմծիծաղով եմ մոտենում նմանատիպ խոսակցություններին: Հետևաբար, ոչ պայքարում եմ դրանց դեմ, ոչ էլ վհատվում, քանի որ գիտեմ՝ բամբասանքի հզոր ուժը բումերանգի տեսք ունի, այն «փչացնում» է նաև հենց բամբասող մարդուն:
-Վերջերս ֆեյսբուքում գրառումներ տարածվեցին, որ դուք այն գեղեցկուհի հայուհիներիցեք, ովքեր «տանն են մնացել»: Ըստ Ձեզ, «տանը մնալ» հասկացությունն այսօր արդիակա՞նէ:
-Նայած ում համար: Ինձ համար արդիական է եղել ուսումն ու մասնագիտության մեջ հմտանալն ու ինքնահաստատվելը: Ստացվում է, եթե մինչև 30 տարեկանը չեմ ամուսնացել, ուրեմն այլևս հույս չունենա՞մ: Եվրոպայում մարդիկ 40–ում են մտածում ամուսնության մասին: Մեզ մոտ հակառակն է. արագ ամուսնանում են արագ՝ ամուսնալուծվում: Բայց ես կայուն ու հաստատուն ընտանիքի մասին եմ երազում:
Life.panorama.am-ը գրում է, որ այսօր հյուրընկալել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան Էռնա Էլիզբարյանին: Չարախոսություններ, բամբասանքներ, մասնագիտական ընտրություն, սեր և ամուսնություն. ահա այն թեմաները, որ փորձել ենք շոշափել մեր զրուցակցի հետ:
-Եթե չեմ սխալվում, առաջին մասնագիտությամբ իրավաբան-քրեագետ եք: Ձեզ չգրավե՞ց այդ աշխարհը:
-Այո, առաջին մասնագիտությամբ իրավաբան-քրեագետ եմ, երկրորդ մասնագիտությամբ՝ հեռուստալրագրող: 2000 թվականին, որպես «Քրեական ժամ» հաղորդաշարի մեկնաբան աշխատանքի անցա Ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունում, երբեմն թղթակցում էի «02» շաբաթաթերթին: Այդ ժամանակ կարծում էի, որ հետո կտեղափոխվեմ մեկ այլ բաժին և կաշխատեմ իմ մասնագիտությամբ, բայց, ինչպես ասում են՝ մենք ծրագրում ենք, իսկ Աստված՝ տնօրինում: Այդպես էլ չստացվեց: Հենց այս ծրագիրն էլ ինձ մեծ ճանաչում բերեց՝ ապագայում «Ժամը» լրատվականի հաղորդավարի հավակնորդ դառնալու համար:
-Էռնա, Ձեր ժպտերես, էմոցիոնալ տեսակից ելնելով՝ շատերը կարծում են, որ լուրերի«սառը» հաղորդավարի պաշտոնն այնքան էլ Ձերը չէ: Ձեզ ավելի շատ ժամանցայինհաղորդումներ վարելը կսազի: Մտածե՞լ եք երբևէ այդ մասին:
-Գիտենք, որպես հաղորդավար իմ առաջին քայլերը սկսել եմ 17 տարեկանից՝ Ազգային հեռուստատեսությունում՝ վարելով «Այլ ալիք» զվարճալի ծրագիրը: Հետո առաջարկ եմ ստացել վարել «Կիրակի» երաժշտական ծրագիրը: Այնուհետև հրավիրեցին «Մշակույթ» հեռուստաալիք՝ վարելու «Կիրակի» մշակութային լրատուն: Հետագայում «02»-ից տեղափոխվեցի «Արմենիա» հեռուստաընկերություն և արդեն 12 տարի «Ժամը» լրատվականի մեկնաբան եմ: Կարծում եմ՝ իմ անցած ճանապարհի և վարած ծրագրերի տրամաբանությունը հուշում է արդեն իսկ լուրջ ծրագրեր վարելու կարողության մասին: Բայց ասեմ, կենսախինդ ու ժպտուն լինելու հանգամանքն էլ ինձ օգնում է աշխատանքային փոխհարաբերություններում գոյատևել:
-Բավական երիտասարդ տարիքում եք այս ոլորտ մուտք գործել: Գաղտնիք չէ, որ հեռուստատեսությունում հայտնվելն այնքան էլ հեշտ չէ:
-Ժամանակին հեռուստատեսություն մուտք գործել (այն էլ Ազգային հեռուստատեսություն) և դառնալ հաղորդավար, մեղմ ասած, իսկապես բարդ պրոցես էր: Կարծում եմ, իմ առաջին հաղթաթուղթը ոչ հայկական արտաքին էր, ինչն էլ գրավեց խմբագրերին ու տնօրենին: Նաև ուղղախոսությունը, առոգանությունը, խոսքի արտաբերման հստակությունը: Այս ամենի առկայություն էլ, երևի, ինձ օգնեց մուտք գործել հեռուստաշխարհ: Այն ժամանակ չափանիշներն ուրիշ էին, հիմա, ցավում եմ, այդպես չէ: Ով ուզի, ոնց ուզի, երբ ուզի կհայտնվի մեծ լսարանի առջև: Բայց ուրախ եմ, որ հեռուստադիտողները խստապահանջ են և իրականում գնահատում են լավագույներին:
-Ի դեպ, Ձեր սլավոնական արտաքինը երբեմն տեղիք է տալիս մտածելու, որ արմատներովհայուհի չեք: Ումի՞ց եք ժառանգել այն:
-Հիշո՞ւմ եք հայտնի երգը. «Կապույտ աչքեր է ունեցել հայը, ոսկե վարսեր է ունեցել հայը, պայծառ ժպիտ է ունեցել հայը»: Այ, երևի, երգն իմ մասին է: Իսկ եթե ավելի անկեղծ, ապա ընտանիքում միայն ես եմ սլավոնական արտաքինով:
-Էռնա, ճանաչված մարդկանց դժվար է հանրության ուշադրությունն իրենց վրայից շեղել, բամբասանքներից ու չարախոսություններից խուսափել: Ինչպե՞ս եք վերաբերում նման խոսակցություններին:
-Կարծում եմ, բամբասանքը հոգեվիճակ է: Մյուսին վիրավորելը համարում եմ տվյալ մարդու ինքնարժեքի անվստահության արտահայտություն: Հիմնականում քմծիծաղով եմ մոտենում նմանատիպ խոսակցություններին: Հետևաբար, ոչ պայքարում եմ դրանց դեմ, ոչ էլ վհատվում, քանի որ գիտեմ՝ բամբասանքի հզոր ուժը բումերանգի տեսք ունի, այն «փչացնում» է նաև հենց բամբասող մարդուն:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում