▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես շատերի հետ եմ մտերիմ, բայց քչերն եմ իմ ընկերները. Քրիստինե Պեպելյան

Life.panorama.am-ը գրում է, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը պատմել է, որ չնայած իրեն ավելի հոգեհարազատ են լիրիկական, մեղեդային երգերը, բայց նա չի կարող հրաժարվել պարային երգերից.
«Սովորաբար ես հանդես եմ գալիս լիրիկական կատարաումներով, քանի որ դա ավելի մոտ է իմ բնությանը, բայց վստահ կարող եմ ասել, որ երգի ռիթմը փոխելը չի նշանակում փոխել քո տեսակը: Ես մեղադային երգերի կողքին ունեմ նաև շատ արագ ու պարային երգեր, քանի որ հատկապես համերգների ժամանակ նման երգերը շատ կարևոր է ունենալ երգացանկում: Հատկապես մենահամերգների ժամանակ այդօրինակ երգերով կարող ես հանդիսատեսին լավ տրամադրության մեջ պահել: Պարզապես չես կարող երկու ժամ միայն դանդաղ, մեղեդային երգեր երգել, որքան էլ դրանք սիրված ու հաճելի լինեն. ժամանակ առ ժամանակ անգամ քո մեղեդային ոճը նախընտրողներին պետք է ավելի ուրախ ու թեթև տրամադրություն հաղորդել»,- շեշտել է երգչուհին:

Քրիստինեն նշել է, որ շուտով իր մեղեդային երգերի ցանկին կմիանա ևս մեկը. «Արդեն պլանավորում եմ նոր՝ «Կարոտ», երգի տեսահոլովակը, որը շատ գեղեցիկ մոնոլոգի է նման, դրամատիկ ու շատ խորը երգ է: Երգի ձայնագրման աշխատանքներն արդեն արված են, տեսահոլովակը կնկարահանի ռեժիսոր Արեն Բայադյանը, բայց թե երբ կհաձնենք այն հանդիսատեսի դատին, հստակ ասել չեմ կարող»,- պատմել է երգչուհին:

Անդրադառնալով «Հայաստանի ձայնը» մրցույթին՝ Քրիստինե Պեպելյանը նշել է, որ այդ նախագծում ժյուրիի կազմում ընդգրկվելն իր համար շատ կարևոր ու տպավորիչ իրադարձություն է համարում ու հավելել. «Սա այն նախագիծն է, որը շնորհալի մարդկանց մեծ հնարավորություններ է տալիս: Իմ կյանքի այդ շրջանում ես ու իմ թիմի մասնակիցները և մասնագիտական, և մարդկային առումներով շատ բան սովորեցինք միմյանցից. հարգանք, հոգատարություն միմյանց հանդեպ, համբերատարություն, սրտացավ վերաբերմունք, մեկը մյուսի հաջողությամբ ուրախանալու և հաղթանակներն ու պարտությունները արժանի կերպով ընդունելու կարողություն՝ սրանք հատկանիշներ են, որոնք մնայուն են մնում նախագծի ավարտից հետո ու պետք են գալիս ողջ կյանքի ընթացում»: Մեր հարցին, թե ինչու երգչուհին հրաժարվեց «Հայաստանի ձայնը 3» նախագծում դարձյալ իրեն վստահված ժյուրիի դերից, երգչուհին պատասխանեց. «Այո, այդ նախագծի երրորդ եթերաշրջանում ևս հրավեր ունեցել եմ, բայց էմոցիոնալ առումով դեռ պատրաստ չէի դարձյալ նույն ապրումներն ունենալ, ինձ դադար էր պետք»:  Քրիստինեն պատմել է, որ մինչ օրս պատրաստ է թե գործնական, թե դրանից դուրս լինել իր մասնակիցների կողքին, երբ դրա կարիքը կա. «Կապը, իհարկե, պահպանում են մասնակիցներիս հետ, նրանց շատ եմ սիրում, ու միշտ պատրաստ եմ օգնել»,- ընդգծել է նա:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին