▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տվեք ինձ այդքան գումար, որքան որ ունի Քիմը, և ես կդառնամ նրա պես հայտնի. Եվա Ռիվաս

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ երգչուհի Եվա Ռիվասը, կրկին անդրադառնալով Քիմ Քարդաշյանի մասին արված իր գրառմանը, ասաց, որ մարդկանց ամենամեծ սխալն այն է, որ չգիտես ինչու, կարծում են, որ նա իրեն ուզում է համեմատել Քիմ Քարդաշյանի հետ, այն դեպքում, որ ինքը միշտ խնդրել է իրեն ոչ մեկի հետ չհամեմատել:

«Իմ երիտասարդության տարիներին ինձ համեմատում էին Անջելինա Ջոլիի հետ, բայց ես միշտ խնդրել եմ ինձ ոչ մեկի հետ չհամեմատել: Չեմ ուզում որևէ մեկի հետ համեմատվել, որևէ մեկին նմանվել: Եվ Քիմ Քարդաշյանը համաշխարհային աստղ է, մարդ, ով միլիոնավոր երկրպագուներ ունի, պարզապես չեմ կարող նրա հետ համեմատվել»:

Շարունակելով Քիմի հետ համեմատվելու թեման` երգչուհին հավելեց.

«Ես ընդամենը 27 տարեկան եմ,  ինձ համար դեռ վաղ է նրա հետ համեմատվելը: Իսկ Քիմի դեպքում գործ ունենք, մարդու հետ, ով արդեն հասցրել է շատ բաներ անել: Այն մարդիկ, ովքեր ուշադիր են կարդացել իմ գրածը, կհասկանան, որ ես Քիմի հետ համեմատվելու ցանկություն չունեմ, քանի որ հասկանում եմ, որ իմ ներկայիս կարգավիճակում դրան հասնելուն դեռ շատ վաղ է: Կներեք, տվեք ինձ այդքան գումար, որքան որ ունի Քիմը, և ես կդառնամ նրա պես հայտնի:»։

Կարդացեք նաև` Եվա Ռիվասը Հայոց ցեղասպանության մասին երգելու է թուրքերենով. նա սկանդալ է ակնկալում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին