Օրեր առաջ ռուս երգչուհի Վալերիան տոնել իր ծննդյան հերթական տարեդարձը, որին ներկա են գտնվել նրա ընտանիքի անդամները և մտերիմ ընկերները: Նրանց շարքում է եղել նաև Նիկոլայ Բասկովը, ով երեկոյին ներկայացել է առանց իր սիրելիի: Նշենք, որ Վալերիայի դուստրը՝ Աննան, ում ժամանակին կասկածում էին երգչի հետ սիրավեպ սկսելու մեջ, անձնական միկրոբլոգում տեղադրել է մայրիկի ծննդյան տարեդարձին արված մի լուսանկար, որում Բասկովի հետ է.
«Կոլյա, ես ուղղակի խելագարվում եմ քեզ համար»,- գրել է Աննան:
Իհարկե, ինչպես և սպասելի էր, երգչի երկրպագուներն անմիջապես կասկածել են նրանց կրկին սիրավեպ սկսելու մեջ, սակայն ոչ Աննան, և ոչ էլ Բասկովը չեն մեկնաբանել այդ խոսակցությունները: