▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այո, ես հաստատում եմ իմ հղիությունը. Անուշիկ Ալավերդյան

Դիտեք նաև՝

Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ Կասկադի համալիրում նշվել է ջազի միջազգային օրը, որին մասնակցել է նաև երգչուհի Անուշիկ Ալավերդյանը:

Արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է այն փաստը, որ Անուշիկը պատրաստվում է մայրանալ,սակայն երգչուհին այս փաստը մինչ օրս ոչ հերքում էր և ոչ էլ հաստատում:

Երեկվա համերգին Անուշիկ Ալավերդյանն այլևս չէր կարող թաքցնել իր կլորացած փորիկը, ինչի վերաբերյալ էլ` մանրամասներ ստանալու համար, Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց վերջինիս հետ.

«Այո,ես հաստատում եմ իմ հղիությունը,սակայն այլ մանրամասներ դեռ չեմ ցանկանում տալ: Մի փոքր ավելի ուշ ամեն բան պարզ կդառնա»,- ասաց երգչուհին:

Հիշեցնենք , որ Անուշիկ Ալավերդյանի ամուսինը երաժիշտ Կարեն Մամիկոնյանն է. ամուսինները  բավական երկար ժամանակ է, ինչ բեմում միասին են հանդես գալիս:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ` Անի Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին