▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Տեր-Մաթևոսյանը՝ ընտրյալ ունենալու և հարաբերություններն օրինականացնելու լուրերի մասին

Blognews.am-ը գրում է. Վերջին շրջանում հանրության ուշադրությունը կրկին սևեռված է դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի անձնական կյանքի վրա: Ընթերցողները պնդում են, որ Աշոտին հաճախ են տեսնում մի աղջկա ուղեկցությամբ: Խոսակցություններ են տարածվել, որ դերասանն առաջիկայում պատրաստվում է օրինականացնել հարաբերոիթյունները նրա հետ:

Զրույցում Աշոտն ասաց, որ լուրն առայժմ չի համապատասխանում իրականությանը: Հստակեցմանը՝ իրականության չի համապատասխանում ընտրյալ ունենալո՞ւ, թե՞ հարաբերություններն օրինականացնելու լուրը, Աշտոն արձագանքեց. «Եկեք հիմա չխոսենք այդ թեմայով: Եթե հարաբերություններս օրինականացնեմ, հաստատ բոլորը կիմանան այդ մասին: Ամեն դեպքում, լավ է, որ ինձ տեղեկացրիք, որ օրինականացնելու եմ հարաբերություններս»,- ասաց դերասանը՝ կրկին շրջանցելով ընտրյալ ունենալու մասին հարցը:

Ինչ վերաբերում է ստեղծագործական նորություններին՝ Աշոտն ասաց, որ «Սիրո գերին»հեռուստասերիալում նկարահանվելուց բացի ունի առաջարկներ գեղարվեստական ֆիլմերից, սակայն դրանք առայժմ հստակ չեն: Աշոտից տեղեկացանք նաև, որ Գոյ թատրոնում այժմ զբաղված է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված նոր ներկայացման մեջ: «Քանի որ 100-ամյակն Ապրիլի 24-ով չի ավարտվում, առաջիկայում նոր ներկայացում կունենանք, որը հրապարակախոսական է»,- ասաց նա, սակայն այլ մանրամասներ բացահայտել չցանկացավ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին