Արդեն տեղեկացրել ենք, որ ռուսական НТВ հեռուստաալիքի «Говорим и показываем» թոք-շոուն Ֆիլիպ Կիրկորովի ծննդյան 48-րդ տարեդարձի առթիվ ֆիլմ էր պատրաստել երգչի մասին, որի ընթացքում վերջինս ցույց էր տվել իր երեխաներին՝ 3-ամյա Ալլա-Վիկտորիային և 2-ամյա Մարտինին: Հաղորդման ընթացքում Կիրկորովը նշել էր, որ ինքը և երեխաներն ապրում են իրենց մայրիկի հետ միասին, ով, ըստ երգչի խոսքերի, հանրային մարդ չէ: Սակայն այդ փաստը շատերի մոտ կասկած էր առաջացրել, ովքեր նշում էին՝ ինչպես կարող է երկու երեխաների մայրը լինել նույն անձնավորությունը, եթե Ալլա-Վիկտորիան և Մարտինը ծնվել են 7 ամսվա տարբերությամբ:
Ռուսական ԶԼՄ-երից մեկը որոշել է հետազոտություն անցկացնել և պարզել, թե իրականում ով է երեխաների մայրը: Պարզ է դարձել, որ Կիրկորովի երեխաները մայրիկ են անվանում իրենց կնքամորը՝ 48-ամյա բիզնեսմեն Նատալյա Եֆրեմովային, ով Ֆիլիպի մտերիմ ընկերն է: Նրանք միմյանց ծանոթ են ավելի քան 10 տարի: Ըստ հավաստի աղբյուրների՝ վերջին շրջանում Նատալյան մի կողմ է դրել իր բիզնեսը և իրեն նվիրել երեխաների խնամքին: Նշենք, որ հաղորդման ընթացքում երեխաները պատմել են, որ իրենց Նատաշա մայրիկը միշտ իրենց կողքին է և բնակվում է իրենց հետ միասին նույն տանը:
Ու՞մ են մայրիկ անվանում Ֆիլիպ Կիրկորովի երեխաները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet