▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ հոգում ու սրտում տեղ չկա չարության ու ատելության համար. Անի Քոչար

Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իմ պաշտելի Սևակն արդեն ամեն բան ասել է, նրանով կարտահայտվեմ վերջին անգամ..... Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին կողքիս էին, գրում էին, զանգում, սրտացավություն դրսևորում, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր այս կարևոր պահին ցույց տվեցին իրենց իրական դեմքը.... Շնորհակալ եմ բոլորիցդ ամեն ինչի համար, դուք բոլորդ, այո, այո, բոլորդ ինձ ուժ եք տվել, սրտացավները` սիրով, իսկ «տականքները» պայքարելու և նորովի առավել իմաստնացած ապրելու և թքելու նրանց կարծիքի, ովքեր մաղձ են թափում վրաս, կյանքիցս մեկ տող անգամ չիմանալով.... Մնացեք բարյավ....
Իմ հոգում ու սրտում տեղ չկա չարության ու ատելության համար, բայց կա ուժ դիմակայելու մարդկանց, ովքեր խոստանում են կյանքս դժողքի վերածել....
Ողջ կյանքս սեր ու նվիրում է եղել, այդպես էլ շարունակելու եմ, ես չեմ չարանա միայն նրանից, որ մարդիկ, լինի բարեկամ, գործընկեր, թե կողակից արածներս ուրացել են....
Տերն ամեն բան տեսնում է, թող ես միայն նրանից ստանամ ըստ արժանվույն, իսկ մյուսներիցս մինչև հոգուս խորքը շնորհակալ եմ, մնացեք բարյավ....»:

ՄԻ ՊԱՀ ԶՂՋՈՒՄ ԵՄ

Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չոգնեցի,
Կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի։

Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին
Քանի՜- քանի՜սը կյանքում - ե՛ս էլի գիժ մնացի։

Ով հանդիպեց՝ ստացավ մի թաս գինի ինձանից,
Լոկ ես գինի չմպեցի իմ սեփական հնձանից։

Ի՞նչ եմ եղել ողջ կյանքում՝ հարսանքավոր ու քավոր,
Մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր։

Վստահեցին ոմանք ինձ - հոգիս դարձավ գաղտնարան,
Վստահեցի շատերին - գաղտնիքս առան ու տարան։

Ու զղջում եմ ես մի պահ, սեր ու բարիք եմ ցրել,
Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը՝ վաճառել …

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին