«Եվրատեսիլ 2015»-ի հավանական հաղթողը՝ Շվեդիան ներկայացնող երգիչը, մեղադրվել է պլագիատի մեջ: Տարբեր բլոգերներ առաջ են բերել այն փաստը և նույնիսկ համեմատություններ են անցկացրել, որ երեկ Վիեննայում կայացած 2-րդ կիսաեզրափակչի ժամանակ շվեդ երգչի բեմականացումը համաշխարհային երգչուհի Բեյոնսեի ցնցող համարի կրկնօրինակումն է եղել, որը որ վերջինս ներկայացրել է 2011թ-ին «BillBoard» մրցանակաբաշխության ժամանակ:
Նշենք, որ համացանցի օգտատերերը կոչ են արել «Եվրատեսիլ 2015»-ի ժյուրիի անդամներին եզրափակիչ փուլի ժամանակ հաշվի առնել այս փաստը:
Չնայած այս ակնհայտ նմանությանը՝ եվրոպացի բուքմեյքերները շվեդ երգչին համարում են մրցույթում հաղթող դառնալու հիմնական հավակնորդներից մեկը, ինչպես նաև համարում են ամենամեծ վարկանիշ ունեցող ներկայացուցիչներից մեկը: