▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սառնասիրտ տղամարդիկ ինձ հոգեհարազատ չեն. Աստղիկ Սաֆարյան

Blognews.am-ը գրում է, որ երգչուհի Աստղիկ Սաֆարյանը Երևանից աշխատանքային առաջարկներ միշտ է ստանում, նույնիսկ այն ժամանակ, երբ Երևանից դուրս է լինում, պարզապես դրանք սկսում է իրագործել, երբ Հաաստանում է լինում:

«Դրան գումարվում են նաև որոշ նախագծեր՝ իմ կողմից նախաձեռնված, և արդյունքում ստացվում է աշխատանքային խիտ գրաֆիկ»,- ասել է Աստղիկն ու հավելել, որ արդեն ունի աշխատանքային պայմանավորվածություն երաժշտական պրոդյուսերի հետ.

«Նա ինձ հիմնականում կաջակցի համերգային գործունեության հարցում: Նրա հետ այժմ փորձում ենք պլանավորել համերգային որոշ ծրագրեր, կենդանի նվագակցությամբ հանդես գալ որոշ փոքրիկ համերգներում: Հուսով եմ և մի քիչ էլ համոզված, որ մեր համատեղ աշխատանքը միայն լավ արդյունք կտա»:

Շուտով երգչուհին իր բենդը կունենա և նրանց հետ էլ կմասնակցի տարբեր մեծ և փոքր համերգների, դրանք կլինեն թե՛ ակումբային և թե՛ մեծ համերգներ: Աստղիկը հուսով է, որ ամեն ինչ խաղաղ կընթանա, և խանգարող հանգամանքներ առաջ չեն գա:

«Կլինեն հետաքրքիր նոր երգեր, քանի որ արդեն գրել եմ մի քանի նոր ստեղծագործություններ, որոնց համար պետք է արվեն գործիքավորումներ, դրանից հետո կձայնագրվեմ: Այս ամենի մասին կխոսեմ այն ժամանակ, երբ դրանք արդեն ներկայացված կլինեն: Այժմ միայն ասեմ, որ մոտ օրերս պատրաստվում եմ նկարահանել տեսահոլովակ՝ բոլորովին նոր և դեռ չլսված երգի հիման վրա: Այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, հուսամ՝ ամեն ինչ իր հունով կգնա, և կկարողանամ հնարավորինս արագ այն հանձնել երկպագուներիս դատին»,- պատմել է երգչուհին:

Մի քանի տարի ապրելով Իսպանիայում՝ Աստղիկը, միևնույն է, նախընտրությունը տալիս է հայ տղամարդկանց.

«Իսպանացիները որքան տաքարյուն երևում են արտաքինից, այդքան էլ սառնասիրտ են ներքուստ, իսկ սառնասիրտ տղամարդիկ ինձ այդքան էլ հոգեհարազատ չեն: Ես բազմաթիվ անգամներ եմ ասել և հիմա էլ կասեմ, որ մերոնք ամենալավն են»:




Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին