▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն տարի վնգոցներով երգ են ուղակում` КВН-ի բեմադրությամբ...

Ավարտվեց Եվրատեսիլի եւս մեկ մրցույթ, որը ոմանց ընդհանրապես չի հետաքրքրում, մի մասիս համար այն ուղղակի զվարճանք է, իսկ մի մասը դեռ շարունակում է ծանր տանել: Ժողովուրդ, թեթեւ տարեք: Բայց, չեմ կարող չասել. ցավոք եվրոպական ճաշակի, սպասումների մասին բարձր դատողություններ են արել եւ անում մարդիկ, ովքեր հազարավոր մղոններով հեռու են Եվրոպայից, չգիտեն էլ թե դա ինչ է կամ ինչով են ուտում: Ու ամեն տարի մի լալահառաչ, վնգոցներով երգ են ուղակում ԿՎՆ-ի բեմադրությամբ, ու աշխարհին փորձում են համոզել, որ դա հաղթող երգ է: Իրականում այս տարվա խմբի նախագիծը շատ հաջող էր ու շատ սպասումներ էր առաջացրել Եվրատեսիլի արտասահմանյան երկրպագուների մոտ: Երգի թողարկումից հետո պարզ էր, որ այն բացարձակ չի կարող բավարարել մարդկանց ակնկալիքները: Ու ոչ յութուբերում, ոչ էլ սոցիալական այլ ցանցերում կեղծ ու իրական օգտատերերով կազմակերպված փառաբանման որեւէ կամպանիա չեն փրկելու, ոչ էլ մոտեցնելու են հաղթանակը: Խումբը մեղավոր չէ: Նրանք բավական լավ էլ կատարեցին երգը: Ուղղակի քաջություն ունենանք ասելու, որ այդ երգը ապագա ու կյանք չուներ: Վաղվանից դա ոչ մեկ չի էլ լսելու: Հետեւաբար, եթե անգամ ուզում ենք հաղթել այդպիսի մրցույթում, ուրեմն ճիշտ մարդիկ պետք է աշխատեն դրա վրա, պայծառ մարդիկ, առանց պաթոսի, անկեղծ: Ու մեկ էլ՝ երգից բացի շատ կարեւոր է, որ երգիչն ու խումբն էլ լինեն պոզիտիվ, թեթեւ: Բոլոր հաղթողների դեպքում կերպարի թեթեւությունը ոչ պակաս դեր է խաղացել, քան երգը:

 Ստյոպա Սաֆարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին