▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ես ինձ իսկապես իմ տանն էի զգում. Քիմ Քարդաշյան

Օրերս ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել է «Live! With Kelly & Michael» հայտնի շոուին, որտեղ հաղորդավարներին պատմել է Հայաստան կատարած իր այցի և տպավորությունների մասին:  

«Ծնողներս, տատիկներս ու պապիկներս երբեք Հայաստանում չեն եղել, բայց այդ մասին խոսել են իրենց ողջ կյանքի ընթացքում։ Ես Հայաստան էի գնացել ամուսնուս, դստերս, քրոջս և զարմուհիներիս հետ։ Այնտեղ մենք միշտ համտեսում էինք տարբեր հայկական ուտեստներ։ Հայաստանում ես ինձ իսկապես իմ տանն էի զգում։ Իսկ Երուսաղեմի հայկական եկեղեցում Նորթի մկրտությունը սուրբ իրադարձություն էր մեզ համար։ Նման զգացողություններ ես երբեք չէի ունեցել»,- ասել է Քարդաշյանը։

Նշենք, որ հաղորդման ընթացքում Քիմը պատմել է նաև ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի՝ Կարապի լճի մոտ կայացած համերգի մասին:

Դիտել՝ 4:24 րոպեից

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին