▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղղակի ամուսնանալ միայն նրա համար, որ այդ կարգավիճակում հայտնվեմ, ես չեմ անի. Գոհար Ջավուկցյան

Նախկին «4 տարբերակ» խմբի անդամ, երգչուհի Գոհար Ջավուկցյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է անցած ճանապարհի բացթողումների, նորովի ներկայանալու խնդիրների, իր երկրորդ կեսին գտնելու մասին:

Տևական ժամանակ է, ինչ «4 տարբերակ»-ը այլևս հիշողություն է և չնայած որոշվեց, որ աղջիները կգործեն առանձին-առանձին, Ձեզ հեռուստադիտողը դեռ չի տեսնում էկրաններին: Հետաքրքիր է ինչո՞ւ:

Ես շարունակում եմ երգել ակումբներում, պարզապես նոր երգեր չունեմ, որոնցով կներկայնամ հեռուստադիտողին:

Իսկ ինչո՞ւ չկան նոր երգեր:

Գուցե տվյալ պարագայում չեմ գտնում այն երգը, որով կցանկանամ այսքան երկար դադարից հետո նորովի ներկայանալ, որովհետև նոր երգը իսկապես երկար բացակայությունից հետո պետք է լինի շատ մակարդակով մի գործ: Բնականաբար այդ ամենը կապված է նաև գումարների հետ, դրա համար դեռևս մի փոքր հետաձգվում է իմ՝ ավելի ակտիվ գործունեությունը. հուսամ բացակայությունս երկար չի ձգվի:

Միայն ֆինա՞նս է հարկավոր նորովի ներկայանալու համար:

Բացի ֆինանսից հարկավոր է մի այնպիսի նոր նախագիծ, նոր մոտեցում, որը կհամապատասխանի ժամանակակաից պահանջներին: Ես ուզշում եմ մի այնպիսի կրեատիվ աշխատանքով ներկայանալ, որը որ դեռ չեմ տեսնում և լսում:

Ափսոսանք չկա՞, որ դադարեց գործել «4 տարբերակ»-ը:

Իհարկե, շատ մեծ ափսոսանք կա, նամանավանդ հիմա: Շատ երկար ժամանակ է, ինչ մեծ բեմերում չեմ երգում և չեմ զգում «4 տարբերակ»-ի ժամանակ ստացածս էներգիան, ուժը և գլխապտույտ զգացողությունները: Ես կարոտում և սարսափելի ափսոսում եմ, որ այդ ամենը ենթարկվեց կանոնավոր բաժանման:

Դուք «4 տարբերակ»-ով բաժանվեցիք և սխալ չի լինի ասել, որ առանձին-առանձին գործելով ձեզանից ոչ բոլորը հասան մեծ հաջողությունների: Ինչո՞ւ որոշեցիք բաժանվել, եթե միասին ունեիք մեծ հաջողություններ:

Դա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է՝ յուրաքանչյուր խումբ, երբ աշխատում է 7-10 տարի, միանշանակ պետք է ցրվեն: Մեզանից Գոհար Հովհաննիսյանը իր ընտրած ոճի շնորհիվ մեծ հաջողություն ունեցավ, ինչի համար ես շատ ուրախ եմ: Երբ երևում են չորս աղջիկներ, հետաքրքիր է, երբ 4-ց մեկն է միայն երևում, էլ այդ նույն մեծ հետաքրքրությունը չկա, կամ կա, բայց այդ պարագայում առաջ է գալիս հաջողակ լինելու ֆակտորը: Իհարկե, ես չեմ ասում, որ ես անհաջողակ եմ: Ես ամեն բան տեսել եմ «4 տարբերակ«-ի ժամանակ, մենք և սիրվել ենք, և քննադատվել են, բայց այսօր ես պետք է անեմ մի այնպիսի բան, որպեսզի ժամանակին այդքան մեծ հաջողությունից և որակյալ աշխատանքներից հետո ես ինքս իմ առջև ազնիվ լինեմ, միջին մակարդակի որևէ տեսահոլովակ կամ երգ ես չեմ անի, որովհետև, եթե ես պետք է անեմ մի բան ու մարդիկ լավ իմաստով չխոսեն դրա մասին, ուրեմն անիմստ է:

Գոհար, աղջիկներով երբևէ չե՞ք մտածել դարձյալ վերամիավորվելու մասին:

Պահ է գալիս, որ ես մտածում եմ, ոչ թե վերամիավորվելու, այլ միասին որևէ գործ ներկայացնելու մասին, ինչից հետո կմիավորվենք, թե ոչ, ցույց կտա հետագան: Նախևառաջ այլևս Գոհար Հովհաննիսյանի վերադարձի մասին խոսք լինել չի կարող, աղջիկներն էլ իրենց ընտանիքներն ու գործերը ունեն, իսկ միասին նորից վերամիավորվելը մեծ ժամանակ է պահանջում, ինչը չունենք:

Այս ընթացքում անձնական կյանքում փոփոխություններ տեղի ունեցե՞լ են:

Ոչ մի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Դեռ չեմ պատրաստվում ամուսնանալ, քանի որ չեմ գտել այն տղամարդուն, ում հետ կկարողանամ ընտանիք կազմել: Գուցե նրան հանդիպեմ վաղը, գուցե մոտ ժամանակներում, կամ էլ մեկ տարուց, չեմ կարող ասել:

Բծախնդի՞ր եք ապագա ընտրայլին գտնելու հարցում:

Ոչ թե բծախնդիր եմ, այլ պարզապես, երբ ավելի հասուն ես լինում, ուրիշ կերպ ես ընկալում այդ ամենը: Երբ փոքր էի, մշտապես ասում, էի, որ աղջիկը պետք է ձևավորվի, հասունանա, նոր որոշի ամուսնանալ, հիմա հասկանում եմ, որ դա սխալ է, որովհետև երբ տարիքով ավելի փոքր ես լինում, շատ բաների վրա կարող ես աչք փակել, իսկ հասուն տարիքում, երբ կինը ավելի ինքնուրույն է դառնում, ինչու չէ, նաև ֆինանասական իմաստով, այդ ամենը բերում է բարդությունների: Ես բծախնդիր չեմ, բայց ուղղակի ամուսնանալ, միայն նրա համար, որ այդ կարգավիճակում հայտնվեմ, ես չեմ անի:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին