▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր սկանդալ ռուսական շոու բիզնեսում. Բիլանը,Կիրկորովը և Բասկովը՝ Սերգեյ Լազարևի դեմ

Հունիսի 6-ին Աստանայում կայանալու է «МузТв» հեռուստաընկերության կողմից կազմակերպված ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են ռուսական շոու բիզնեսի ամենավառ և հայտնի ներկայացուցիչները:  Նշենք սակայն, որ մրցանակաբաշխության նոմինանտներից մեկը՝ Սերգեյ Լազարևը, հայտնվել է սկանդալի կիզակետում: Բանն այն է, որ 32-ամյա երգիչն իր միկրոբլոգում տեղադրել է այն անվանակարգերը, որոնցում ինքը ներկայացված է և հետևյալ գրառումն է կատարել.

«Ահա հենց այսպիսի տեսք ունի արդար քվեարկությունը «МузТв» մրցանակաբաշխության ժամանակ»,- գրել է Լազարևը:

Տեղեկացնենք, որ երգչի այս հայտարարությունը բավական զայրացրել է իր հետ միասին «Լավագույն երգիչ» և «Տղամարդու լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում նոմինացված մի քանի արտիստներին՝ Դիմա Բիլանին, Նիկոլայ Բասկովին և Ֆիլիպ Կիրկրորվին, ովքեր ի պատասխան դրան՝ հեգնել են՝ ասելով, որ իրենք համաձայն են Լազարևի հետ, քանի որ բացի նրանից, ուրիշ ոչ ոք արժանի չէ այդ մարցանակաները ստանալուն:

Ներկայացնում ենք Բիլանի, Կիրկորովի և Բասկովի գրառումներն առանց մեկնաբանության և թարգմանության.

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին