▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ընտանիքում շատ հաճելի մթնոլորտ է. Ավո Խալաթյան

ilfe.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Ավո Խալաթյանը, ով պատմեց, որ այս պահին վայելում է կրկնակի հոր իր կարգավիճակը: Դստեր մասին դերասանը իր խոսքերով շատ է երազել. «Խոսքերով անաբացատրելի է, թե ինչքան երջանիկ եմ: Հալչում եմ ուղղակի, երբ գիրկս եմ առնում դստերս: Երեւի թե գնալով, երբ ավելի մեծանա աղջիկս, ես էլ բոլոր հայրիկների նման կխանդեմ նրան»,- պատմեց Ավոն ու հավելեց, որ Հենրին երբեմն սրտնեղում է, երբ ուշադրության մեծ մասը կենտրոնացվում է ընտանիքի փոքրիկի վրա. «Մեկ-մեկ նման կայծեր տալիս է , բայց ընդհանորւ առմամբ հիմնականում օգնում է իր քույրիկի խնամքի հարցում, մեծ հաճույքով մեծի նման զբաղեցնում եւ խաղում է քույրիկի հետ. մեր ընտանիքում շատ հաճելի մթնոլորտ է»,- նշեց դերասանը: Երջանիկ հայրիկը հաճելիորեն նկատեց նաեւ. «Մեր փոքրիկ Էլիզաբեթը նոր-նոր է սկսել բառեր արտասանել, ավելի շուտ փոքրիկ վանկեր արտաբերել, բայց պետք է հաճելիորեն ասեմ, որ առաջին բառերից մեկը հենց «պապա»-ն էր, գուցե «պապա»-ն եւ «տատա»-ն ավելի հեշտ է նրան արտասանելը, դրա պատճառով էլ առաջինը այդ բառերը արտասանեց, բայց, միեւնույն, է շատ հաճելի է եւ ոգեւորում է, մնում է «մամա»-ին հասնենք»,- ծիծաղով պատմեց Ավո Խալաթյանը:

Դերասանը զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ այսօր Տիկնիկային թատրոնում կկայան Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պիեսի հիման վրա ներկայացումը, որտեղ հանդես կգան ինքն ու Ֆրիդա Յորքը: Իսկ մայիսի 31-ին էլ կներկայանա «Կարինե» օպերետում, որն էլ տեղի կունենա Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

Խոսելով գեղարվեստական ֆիլմերում Ավո Խալաթյանի չմասնակցելու պատճառների մասին՝ դերասանը մանրամասնեց. «Ֆիլմերում նկարահանվելու առաջարկներից միշտ հրաժարվում եմ՝ սպասելով, որ իմ ցանկացած ֆիլմը կլինի, իմ սիրելի ռեժիսորների հետ, բայց երեւի այդպես էլ սպասելով մնացի, անգամ կողքից հուշում են, որ սխալ եմ անում, եւ եւրեւի, իրոք, սխալ եմ անում, բայց սպասում եմ մի այնպիսի ֆիլմի, որտեղ ամեն բան իմ սրտով կլինի՝ ռեժիսոր, մասնակից դերասաններ, սցենար, ու նաեւ իմ կերպարը եւս շատ եմ կարեւորում»- պատմեց նա եւ նաեւ տեղեկացրեց, որ «Շարմ» հոլդինգը Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրեն առաջարկել են խաղալ նոր սիտքոմում, ինչից Ավոն արդեն չի հրաժարվել. «Արդեն մասնակցել եմ քասթինգին, բայց դեռ հստակեցված չէ, ես կմասնակցեմ այդ սիտքումում, թե ոչ, պարզապես չհրաժարվեցի, քանի որ, երբ մի գործ անում է «Շարմ»-ն ու Հանրայինը, ուրեմն որակ հաստատ կա»,- ընդգծեց Ավո Խալաթյանը:

Ի դեպ դերասանը նկատեց. «Ինձ համար նշանակություն չունի ես ի՞նչ դեր կմարմնավորեմ՝ գլխավոր, թե փոքրիկ էպոզոդիկ կերպար, ինձ համար գլխավորը  այն է, որ ֆիլմը արժեք ունենա»:

Իսկ ահա հայկական հեռուստասերիալներում նրա մասնակցության մասին Ավո Խալաթյանը նշեց, որ դա անգամ չի քննարկվում. «Ես նախ սերիալներում նկարահանվելու ժամանակը չունեմ, ոչ էլ պատրաստ եմ, առավոտյան արթնանալ եւ գնալ ռեստորան ու խաղալ որեւէ տեսարան:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին