Ռուս երգչուհի Վալերիան իր Instagram-ի միջոցով տեղեկացրել է այն մասին, որ գալիս է Հայաստան:
«Գիշերը կրկին շատ կարճ էր: Մեկնում ենք Երևան, որտեղ արդեն տասնյակ տարի է, ինչ չեմ եղել»,- գրել է Վալերիան:
Ենթադրվում է, որ երգչուհին ժամանում է Հայաստան՝ ելույթ ունենալու այսօր Ծաղկաձորում տեղի ունեցող խորհրդավոր հարսանիքին, որին մասնակցելու համար հատուկ ԱՄՆ-ից Հայաստան են եկել Ձախ Հարութը, Արմենչիկը, իսկ տեղաբնակներից հարսանիքի հյուրերին ուրախացնելու է Թաթան: