▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանգստի համար ո՞ր երկիրն են նախընտրում Իրինա Թովմասյանը, Լուիզա Ղամբարյանը եւ Հասմիկ Կարապետյանը

Հանգստի համար ո՞ր երկիրն են նախընտրում Իրինա Թովմասյանը, Լուիզա Ղամբարյանը եւ Հասմիկ Կարապետյանը


Life.panorama.am-ը այսօր փորձեց հետաքրքրվել, թե մեր հայտնիները ինչպես եւ որտե՞ղ են նախընտրում անցկացնել ամառային հանգիստը: Ի դեպ, Իրինա Թովմասյանի, Լուիզա Ղամբարյանի եւ Հասմիկ Կարապետյանի ամառային հանգստի նախընտրությունների մեր «ուսումնասաիրությունները» ցույց տվեցին, որ այս հարցում նրանք բոլորը ունեն մեկ ընդհանրություն՝ հանգստի վերաբերյալ նրանց մտքերը համընկնում են, նախընտրությունը ծովային հանգիստն է, երկիրը՝ Հունաստանը:

Գեղեցկուհի եւ բազմազավակ մայր Իրինա Թովմասյանի ընտանիքը ամառային հանգիստը կանցկացնի հետաքրքիր տարբերակով. «Քանի որ մենք բազմազավակ ընտանիք ենք, մեր հանգիստը պետք է կազմակերպենք մի փոքր առանձին-առանձին: Մեծ աղջիկս տատիկի հետ կմեկնի, ի դեպ դա իր ամենասիրելի հանգստի տարբերակներից է, քանի որ տատիկի հետ շատ լավ ժամանակ է անցկացնում, ես ու ամուսինս էլ մեր միջնեկ աղջկա հետ կմեկնենք կամ Եգիպտոս, կամ Հունաստան, իսկ մեր ամենափոքրին Հայաստանում կտանենք որեւէ տեղ»,- նշեց գեղեցկուհին:

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լուիզա Ղամբարյանը եւ իր ընտանիքը եւս ամառային հանգստի հարցում այս տարի նախընտրությունը Հունաստանի են տվել. «Ամեն ամառ մենք ընտանիքով պարտադիր մեկնում ենք հանգստի, այս տարի էլ ինչպես միշտ ընտանիքով, ինչպես միշտ ծովափնյա հանգստի նպատակներով որոշել ենք մեկնել Հունաստան»,- պատմեց դերասանուհին:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին