▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են «Голос»-ի այս եթերաշրջանի մարզիչների անունները

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ ռուսական «Голос» նախագծի 4-րդ եթերաշրջանին իրենց մասնակցությունն են ունենալու նաև Աննա Խաչատրյանը և Արամ MP3-ը, ովքեր արդեն իսկ հաղթահարել են մրցույթի նախնական փուլը: Մինչ կույր լսումների փուլը, ակտիվորեն քննարկվում է, թե ովքեր են Դիմա Բիլանից, Պելագեյայից, Լեոնիդ Ագուտինից և Ալեքսանդր Գրադսկիից հետո զբաղեցնելու կարմիր աթոռները: Տեղեկացնենք, որ ռուսական ԶԼՄ-երից մեկին հաջողվել է պարզել, թե ովքեր են լինելու «Голос»-ի այս եթերաշրջանի մարզիչներից երեքը. Եվ այսպես, նրանք են՝ Պոլինա Գագարինան, Գրիգորի Լեպսը և ռեփեր Բաստան:

Թե որքանով են այս անունները համապատասխանում իրականությանը, Ռուսասատանի առաջին ալիքը դեռևս ոչ մի տեղեկություն չի հաղորդում: Ըստ մրցույթի պրոդյուսերների՝ մարզիչների վերջնական անունների ցուցակը կհաստատվի կույր լսումների փուլից ընդամենը մեկ շաբաթ առաջ:Полина ГагаринаГригорий Лепс

Баста

Կարդացեք նաև՝ Վստահ էի ուժերիս վրա. Աննա Խաչատրյանը և Արամ MP3-ը՝ ռուսական «Голос» նախագծի բեմում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին