▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ ոչ մեկ չի կարա առնի. Արսեն Լևոնյան

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է դերասան Արսեն Լևոնյանը:

-Արսեն  գրեթե բոլոր հեռուստատեսությունները արդեն պատրաստվում են նոր եթերաշրջանին, հետաքրքիր է՝ հեռուստադիտողը Ձեզ կտեսնի՞ նոր եթերաշրջանում:

-Ես չգիտեմ: Հրավերներ կան, բայց ես դեռ չգիտեմ կլինեն համագործակցություններ, թե ոչ:

-Մինչ այս հեռուստադիտողը Ձեզ տեսել է հիմնականում «Արմենիա TV»-ի եթերում, առաջիկայում հնարավո՞ր հեռուստատեսային փոփոխություն:

-Նախ ասեմ, որ ինձ համար դա շատ ապուշ մոտեցում է, մենք մի երկրում ենք ապրում, և արտիստի համար տարբերություն չպետք է լինի, թե որտեղ է խաղում:

-Այսինքն դուք երբևէ նման խնդրի առաջ չե՞ք կանգնել:

-Մարդկանց մոտ վերջին շրջանում դերասանը հարգանքի չի արժանանում, չեմ հասկանում դրա խնդիրը որն է, կոնկրետ ինձ մոտ նման բաներ չկան, ես որտեղ կուզեմ, այնտեղ էլ կաշխատեմ, կարող եմ անգամ միաժամանակ մի քանի հեռուստաընկերությունում աշխատել, ինձ ոչ մեկ չի կարա առնի: Իմ առջև նման սահմանափակում ոչ մեկ չի կարող դնել, ինձ իմանալով ոչ մեկ նման բան չի էլ առաջարկի:

-Մոտ ապագայում գեղարվեստական ֆիլմերում կտեսնե՞նք Ձեզ:

-Դեռ ոչ, որովհետև այդ ամենը հեշտ բան չէ, մարդ դրան պետք է պատրաստ լինի, ընթերցի, զարգանա, նման բաները հեշտ չեն տրվում:

-Այսինքն սերիալը Ձեզ համար թեթև ժանր էր, որտեղ կարելի էր ներկայանալ առանց Ձեր իսկ նշած նախադրյալների՞:

-Ոչ-ոչ, առհասարակ, սերիալը շատ լավ բան է և չի կարող թեթև ժանր համարվել: Եթե մարդ աշխատում է, դրսևորում է իր որակային հատկանիշները, ուրեմն թեթև լինել չի կարող սերիալում լինի, բակում, թե արտասահմանում: Ընդհանրապես, ոչ մի բան մարդուն հեշտ չի տրվում, երբ մարդու մեջ հավաքվում է իր գաղափարը, շրջակա զգացողությունները, պետք է արտահայտի, իսկ արտահայտվելու համար պետք են խաղալու միջոցներ, որը կարող է լինել թատրոնը, ֆիլմը, սերիալը:

-Արսեն, երբ Ձեզ տեսան «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում, շատերը սկսեցին քննադատել, նաև զարմանալ, և գուցե նման քննարկումներ չլինեին, եթե դուք չլինեիք Խորեն Աբրահամյանի թոռն ու Խորեն Լևոնյանի եղբայրը:

-Դերասանի համար ամեն բան փորձ է այս կյանքում, փորձ՝ կայանալու որպես աշխատող մարդ, երբ մարդու մեջ հավաքվում է մի բան, դա չի կարելի չարտահայտել և կապ չունի, թե այդ միջոցը որը կլինի, իհարկե, ամեն բան էլ չի կարելի թույլ տալ, բայց հոգուդ կշիռը պետք է արտահայտես: Ինչ վերաբերվում է քննադատություններին, պետք է շեշտեմ, որ դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, ես առհասարակ չեմ վերաբերվում քննադատներին, քանի որ այդ երևույթը ինձ համար ծիծաղելի բան է, դա Աստծո գործն է, որը մարդիկ իրենց վրա են փորձում վերցնել:

-Վերջին ժամանակներում երիտասարդ դերասանները նախընտրում են մոնոներկայացումներով ինքնաարտահայտվել, հետաքրքիր է՝ նման միտք ունե՞ք:

-Դերասանը ինքն իրեն պետք է հարգի, նա պետք է մտածի կարո՞ղ է արդյոք դա անել, թե ոչ, եթե պետք է բեմ դուրս գաս և խաբես մարդկանց, ուրեմն պետք չէ դա անել, դա կիսով չափ նաև ռիսկի խնդիր է, եթե դերասանը ունի այդքան կշիռ և պատրաստ է, ուրեմն թող գնա այդ քայլին:

րիտասարդները ավելի հաճախ են թատրոն այցելում, բայց այս հարցում ևս նրանք բաժանված են երկու մասի, ոմանք գնում են, որովհետև ունեն այդ արվեստի կարիքը, ոմանք էլ գնում են, քանի որ նորաձև է, ինչպիսի՞ն է այս հարցում ձեր մոտեցումը:

-Այն մարդիկ, ովքեր թատրոն գալիս են, քանի որ նորաձև է, ուրեմն թող գնան նորաձևության սրահ, բայց, առհասարակ, ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր գնում են թատրոն, քանի որ ինչքան էլ իրենք «գլամուռ» լինեն, միևնույն է, այստեղ լավ դերասանի խաղը իրենց հոգուն կդիպչի:  Ես երիտասարդությանը կոչ եմ անում, որ հնարավորինս շատ գնան թատրոն:

Նկատեցիք, որ դերասանը մեր երկրում հարգված չէ, ինչո՞ւ, ըստ Ձեզ ովքե՞ր են այդ հարցում մեղավորները:

-Մեղավորների հարց չկա, ուղղակի մեր երկրի մակարդակն է փոխվել, ինչը, որ շատ վատ է, որովհետև եթե առաջ մարդիկ կարող էին տեսնել Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին, Խորան Աբրահամյանին, Ֆրունզե Մկրտչյանին, Ավետ Ավետյանին, Սոս Սարգսյանին, մարդիկ մտածում էին, թե ինչպես իրենց մոտենան և ձեռքով պարզապես դիպչեին նրանց, իսկ հիմա մի փոքր մակարդակը փոխվել է, մարդկանց ուրիշ բան է հետաքրքրում:

-Գուցե դա գալիս է նաև նրանից, որ մարդիկ մտածում են, որ նրանց նման մեծություններ այլևս չե՞ն ծնվի:

-Նրանց նմանները չեն կարող ծնվել, բայց կարող են ծնվել ուրիշները, ովքեր չեն գնահատվում: Մեր հայերը վատ տեսակ ունեն՝ կենդանության օրոք չեն գնահատում:

Առավել մանրամասն` սկզբնղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին