▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոշակառու կինը, ում բնակարանում այժմ ապրում է Անդրեյ Մալախովը, անօթևան է դարձել

Ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովի և 63-ամյա թոշակառու կնոջ` Իրինա Մաժարովայի, միջև եղած տհաճ պատմությունը, որը վերաբերում է այն բնակարանին, որից երկու տարի առաջ դուրս են հանել Իրինային, կարծես թե շարունակական բնույթ է կրում: Օրերս 63-ամյա Իրինան կրկին որոշել է քայլեր ձեռնարկել և հետ վերադարձնել այն բանակարանը, որում որ նախկինում ապրել է և որն այժմ համարվում է Անդրեյ Մալախովի սեփականությունը:

Մաժարովան լրագրողներին հայտարարել է, որ ինքն այս պահին անօթևան է և որ որոշում է կայացրել, ամեն օր գալ և կանգնել հաղորդավարի տան դիմաց` ի նշան բողոքի:

«Ես նամակ եմ գրել Ռուսական առաջին ալիքին, քանի որ այն օգնում է այն մարդկյանց, որոնց կյանքում որ դժբախտություն է տեղի ունեցել: Անձամբ Մալախովը բազմիցս է իր թոք շոոի ընթացքում խոսում նրանց մասին: Ես այսպես այլևս չեմ կարող ապրել: Ես կգնամ մինչև վերջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Իրինան Մաժարովան:

Հիշեցնենք, որ գրեթե երեք տարի առաջ Անդրեյ Մալախովը «խլել» է թոշակառու այս կնոջից իր 4 սենյականոց բնակարանը, որից Իրինային դուրս էին հանել դատարանի որոշմամբ: Ինչպես հայտնի էր դարձել, տվյալ բնակարանը չի պատկանել Իրինային, այնտեղ նա բնակություն էր հաստատել իր իսկ որոշմամբ:Ирина Мажарова около своего бывшего дома

Пенсионерка до сих пор надеется попасть в родной подъезд
Телеведущий Андрей Малахов


 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին