▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիսկի չէինք դիմի և երկրից չէինք մեկնի. Ծովինար Մարտիրոսյան

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է, որ դերասան ամուսիններ Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը  այս ամռանը երկարատև հանգստի մեկնել չեն կարող.

«Այս տարի շատ հիմնովին վերանորգում ենք մեր բնակարանը, ուստի երկարատև հանգսի պարզապես չենք կարող մեկնել, դրան գումարած նաև այն, որ փոքր որդիս դեռ մեկ տարեկան է, ուստի այսպես թե այնպես ռիսկի չէինք դիմի և երկրից չէինք մեկնի,-նշել է դերասանուհին ու հավելել,- բայց հանգստի կարիք իսկապես շատ ունենք, դրա համար մի քանի օրով հավանաբար Աղվերանում կհանգստանանք: Մեր ընտանիքը Հայաստանի բնությունը շատ է սիրում, իսկ Աղվերանն էլ իր բնությամբ առանձնանում է մեզ համար»:

Հիշելով ամենատպավորիչ հանգիստը՝ Նարեկ Հայկազյանը կատակելով պատմել է.

«Մեր արձակուրդները բավականին ուրախ են անցնում, միշտ տուն ենք վերադառնում շատ ջերմ հիշողություններով, շատ գժություններ ենք արել, որոնք լիարժեք են դարձրել մեր հանգիստը: Շատ տպավորիչ էր, երբ մի քանի տարի առաջ միայն մեր ընտանիքով գնացել էինք ծով՝ որոշմամբ, որ այդ տարի մենք հանգստանալու ենք միայն մեր ընտանիքով, անգամ մեր ընկերներին զգուշացրել էիք, որ իրենցից ենք փախչում, բայց հասնելով տեղ, անմիջապես հաջորդ օրը,  մեր հինգ ընկերները իրենց ընտանիքներով եկան մեզ մոտ և անակնկալ մատուցեցին, ի դեպ, երբ գնացել էինք ծով՝ լողալու, հյուրանոց վերադառնալու ժամանակ նրանք դուրս եկան մեզ ընդառաջ, ինչն իսկապես մեծ ու հաճելի անակնկալ էր»:

Զույգը նշել է, որ ամառային երեկոները սիրում են միասին անցկացնել.

«Շատ ենք սիրում զբոսնել, գրեթե ամեն երեկո մեր ընտանիքով զբոսնում ենք մեր շատ սիրելի Կոմիտասի պողոտայում: Հատկապես հիմա, երբ վերանորոգմում ենք կատարում, երեխաները տատիկի տանն են ժամանակավոր ապրում, ուստի երեկոները մեր ընտանիքով հավաքվում ենք և հաճելի ժամանակ անցկացնում»,- պատմել է  Ծովինար Մարտիրոսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին