▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Голос»-ի այս եթերաշրջանի մարզիչների անունների հաստատվել են. Գրադսկին կրկին անփոխարինելի է

Արդեն տեղեկացրել ենք, որ ռուսական ԶԼՄ-ներին հաջողվել էր պարզել  «Голос»-ի 4-րդ եթերաշրջանի մարզիչների անունները: Ըստ նրանց` այս անգամ  որպես մարզիչներ հանդես էին գալու Պոլինա Գագարինան, Գրիգորի Լեպսը և ռեփեր Բաստան: Նշենք, որ այս պահին Մոսկվայում տեղի են ունենում նկարահանումները, և ԶԼՄ-ի կանխատեսումներն իրականացել են: Հայտնի է դարձել, որ նախագծում որպես մարզիչ շարունակելու է հանդես գալ  նախորդ երեք եթերաշրջանների հաղթանակած մարզիչ Ալեքսանդր Գրադսկին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ  կույր լսումներին  Հայաստանից պետք է մասնակցեին Աննա Խաչատրյանը և Արամ MP3-ը, սակայն վերջիններիս տեղեկացրել են, որ իրենք չեն կարող մասնակցել, թեպետ նախնական լսումները հաղթահարել էին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին