▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիա Երոյանը հաղթահարել է «Голос»-ի 4-րդ եթերաշրջանի առաջին կույր լսումները

Երեկ մեկնարկել է ռուսական «Голос»-ի 4-րդ եթերաշրջանը: Կույր լսումների առաջին օրը ներկայացել և փուլը հաղթահարել է ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի Մարիա Երոյանը: Հավելենք, որ նրա ելույթի ժամանակ միայն ռեփեր Բաստան է պպտվել:

Այս անգամ  որպես մարզիչներ հանդես են գալիս Պոլինա Գագարինան, Գրիգորի Լեպսը, ռեփեր Բաստան, ինչպես նաև նախորդ երեք եթերաշրջանների հաղթանակած մարզիչ Ալեքսանդր Գրադսկին:

Հիշեցնենք, որ կույր լսումներին Հայաստանից պետք է մասնակցեին Աննա Խաչատրյանը և Արամ MP3-ը, սակայն վերջիններիս տեղեկացրել են, որ իրենք չեն կարող մասնակցել, թեպետ նախնական լսումները հաղթահարել էին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին