▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են հայ հայտնիների նմանակները

Կան շատ մարդիկ, ովքեր մեծ ցանկություն ունեն նմանվել իրենց սիրելի աստղին, դրա համար ամեն ինչ անում են, անգամ պատրաստ են դիմել պլաստիկ վիրահատությունների: Կան ոմանք էլ, ովքեր դրա համար ջանք չեն էլ թափում, քանի որ արդեն իսկ նման են: Ներկայացնում ենք մի շարք հայ հայտնիների արտասահմանյան նմանակներին։

Դիանա Մալենկո և Դիանա Նեուպակոևա

Բացի այն, որ այս աղջիկներին միավորում է նույն անունը, նրանք ունեն արտաքնային նմանություն ևս: Երկու աղջիկներն էլ փաստորեն նախըտրում են շպարի նույն տարբերակը, նման են աչքերի, շրթունքների ձևը: Դիանան Նեուպակոևան ռուս ֆեյշն բլոգեր է և բավականին հայտնի է Ինստագրամում:  

Դիանա Շատվերյան և Բելլա Պոտեմկինա

Իսկ այս երկու գեղեցկուհիներին միավորել է ոչ միայն նորաձևությունը, քանի որ երկուսն էլ դիզայներներ են, այլև արտաքնային տվյալները: Բելլան Ռուսաստանում բավականին հայտնի դիզայներ է, ում մոդելավորած հագուստները կրում են ռուսական էստրադայի շատ ներկայացուցիչներ, իսկ Դիանայի հագուստները նախընտրում են կրել հայ հաղորդավարուհիները և երգչուհիները: Կարծես թե երկուսն էլ նախընտրում են հագուստի նույն ոճը: 

Անգել Մարտիրոսյան և Մայլի Սայրուս

Երբ Էնջլը բնակություն հաստատեց ԱՄՆ-ում, փոխեց ոճը, ինչն էլ նրան ավելի նմանեցրեց հայտնի երգչուհի Մայլի Սայրուսին: Երկու աղջիկներն էլ խենթ են, փարթիների սիրահար են և, դատելով նկարներից, մի նմանություն էլ ունեն՝ սիրուն են լեզու հանած լուսանկարվել: 

Նազենի Հովհաննիսյան և Նաոմի Քեմբել

Այս երկարամազ սևահեր գեղեցկուհիների երևի միակ տարբերությունը մաշկի թխությունն է: Նման են վարսերը, շրթունքների ձևը, անգամ կազմվածքը: Չնայած Նազենին մոդել չէ, ինչպես Նաոմին, բայց ոչնչով չի զիջում վերջինիս, քանի որ ունի մոդելային կազմվածք:

Մերի Մակարյան և Քիմ Քարդաշյան

Այս երկու հայուհիների նմանության մասին արդեն վաղուց է խոսվում: Ինքն էլ՝ Մերին, չի հերքում, որ իրենք նման են: Քանի որ այսօր շատերն են դիմում պլաստիկ վիրահատությունների՝ Քիմին նմանվելու համար, գուցե շատերը Մերիին կնախանձելու առիթ ունենան: Ափսոս միայն, որ Մերիին այդպես էլ չհաջողվեց հանդիպել Քիմի հետ, երբ վերջինս Հայաստանում էր:

Գոհար Գասպարյան և Էնն Հեթուեյնը

Մեկը դերասանուհի է, մյուսը՝ հաղորդավարուհի, բայց աղջիկների նմանությունն ակնհայտ է, երկուսն էլ ունեն արտաքնային նուրբ տվյալներ: Այն փուլում, երբ Գոհարն ուներ ճակատի մազափունջ, կարելի է ասել, էլ ավելի նմանվեց դերասանուհուն: Աղջիկներից ոչ մեկ կտրուկ ոճային փոփոխության չի դիմում, դա ևս միանման հատկանիշ է նրանց մոտ: 

Աղբյուրը` Blognews.am

SKANDALIST

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին