▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Մարգարյանը` Ինգրիդ Կոկչյանի աղմկահարույց հայտարարության մասին

Դիտեք նաև՝

***

Life.panorama.am-ը գրում է. Երեկ «Փոփ արտ» հաղորդման հյուրը Ինգրիդ Կոկչյանն էր, ով հաղորդման ընթացքում անդրադարձավ իր եւ իր նախկին ամուսնու՝ հաղորդավար Արման Մարգարյանի հարաբերություններին՝ մանրամասնելով, որ իրենց բաժանությունց հետո Արմանը Մարգարյանը երկար ժամանակ հոգ չի տարել իրենց որդու մասին, ոչ մի դրամական օգնություն չի ցուցաբերել եւ միայն վերջին տարիներին է ուղղել բաց թողածը եւ ստանձնել է հոգատար հոր ճիշտ կեցվածը: Ինգրիդ Կոկչյանի այս բացահայտումը սոցցանցերում իսկական խառնաշփոթ առաջացրեց, շատերը հասցրին իրենց մեղաադրական խոսքը ասել Արման Մարգարյանին, դե իսկ հաղորդավարն էլ երկար սպասեցնել չտվեց՝ ֆեսյբուքյան իր էջում հրապարակելով հետեւյալ գրառումը՝ «Զգուշացնում եմ բոլորին: Ցանկացած մարդ, ով իրեն թույլ կտա անձնական վիրավորանք գրել իմ հասցեին, կկրի պատասխանատվություն՝ երեւանյան պատասխանատվություն, որն ունի արյան համ, որը աչքիս վաղուց չեք զգացել»:

Մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց Արման Մարգարյանի հետ, ով սակայն հրաժարվեց որեւէ հայտարարություն անել՝ նշելով. «Ես ոչ մի կերպ չեմ ուզում մեկնաբանել այս միջադեպը»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին