▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն է ԱՄՆ-ում միացրել Դավիթ Սեխպեյանին, Էնջլին և Դելոյին

 

 

 

 

 

 

 

 

 

Ամերիկաբնակ հայերին շուտով ներկայացման տեսքով անակնկալ է սպասվում: Հոկտեմբերի 23-ին և հոկտեմբերի 30-ին Լոս Անջելեսում բնակվողները  «Barnsdall Gallery» թատրոնում կարող են վայելել Դավիթ Սեխպեյանի բեմադրած «Ես, իմ մաման ու մեր կանայք» նոր ներկայացումը: Դերասանական կազմում ընդգրկված են` Հռիփսիմե Կիրակոսյանը, Աննա Նուրիջանյանը, Էնջլ Մարտիրոսյանը, Մարինե Մինասյանը, Նարինե Պողոսյանը և Վահագն Ստեփանյանը, ով առավել հայտնի է որպես Դելո:  

Նշենք, որ  Դավիթ Սեխպեյանը ոչ միայն տվյալ ներկայացման ռեժիսորն է, այլև գլխավոր դերակատարներից մեկն է: Հավելենք, որ  «Ես, իմ մաման ու մեր կանայք» ներկայացումն ունի հումորային տարրեր, ինչպես նաև հագեցած է երգերով և պարերով:  Ավելին`  դերասանական կազմին միացել են նաև «M dance» ստուդիոյի պարուհիները:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին