Blognews.am-ը գրում է. Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի նոր՝ «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը նոյեմբերի 19-ից կլինի մեծ էկրաններին։ Այս ֆիլմում իր մասնակցությունն է ունեցել նաև դերասանուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը։ Զրույցում Արփին ասել է, որ այս անգամ հանդիսատեսն իրեն նորովի տեսնելու հնարավորություն կունենա, քանի որ այս կերպարը տարբերվում էր իր մարմնավորած նախորդ դերերից։
«Զուսպ, սառը, շատ բան տեսած աղջիկ է, ով իրեն միշտ պահում է ըստ արժանվույն։ Իր հոր արժանի դուստրն է։ Այս դեպքում դրամատիկ կերպարով եմ ներկայանալու»,- ասել է դերասանուհին։ Նա նշել է, որ իր համար շատ կարևոր է եղել ինչպես կերպարի հետաքրքրությունը, այնպես էլ ֆիլմի դերասանական կազմը, որը շատ լավն է. «Նկարահանման հրապարակում շատ հետաքրքիր էր։ Ինձ համար մեծ պատիվ էր այդ մարդկանց հետ խաղալ մի ֆիլմում։ Հնարավորություն ունեցա խաղալ Արթուր Դարբինյանի, Հարություն Մովսիսյանի և այլ պրոֆեսիոնալ դերասաների հետ»։
Ֆիլմերում Արփին սովորաբար ներկայանում է որպես սեքսուալ, գրավիչ աղջիկ և կարծիք է ձևավորվել, որ հենց արտաքին տվյալների համար են նրան ընտրում։ «Որոգայթ»-ը կկոտրի այդ կարծրատիպը, քանի որ այս դեպքում շեշտը չի դրվել Արփիի գրավչության, սեքսուալության վրա, ինչը նրա համար շատ ուրախալի է եղել։
«Արտաքինը երբեմն օգնում է, երբեմն՝ խանգարում։ Շատ դեպքերում դա ինձ խանգարում է, որովհետև մարդկանց մոտ ձևավորվել է կարծրատիպ, որ ինձ ընտրում են, որովհետև ես ունեմ արտահայտիչ դիմագծեր կամ արտաքին այլ հատկանիշներ... դա ինձ համար շատ վիրավորական է։ Եթե ես չկարողանայի մարմնավորել ինչ-որ մի կերպար, հաստատ հաշվի չէին առնի ո՛չ իմ արտահայտիչ դիմագծերը, ո՛չ էլ մի քանի անգամ հեռուստատեսությամբ երևացած լինելս։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում