▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աիդա Սարգսյանը մեկնաբանում է մոր մահվան առեղծվածը. նոր մանրամասներ

Life.panorama.am-ը գրում է. Ճիշտ 10 օր առաջ «Միքայելյան վիրաբուժական կենտրոնում» Աիդա Սարգսյանի պնդմամբ բժշկական անփութության հետեւանքով մահացավ երգչուհու մայրը՝ Սվետլաննա Սարգսյանը: Արդարության նկատամամբ հույս չունենալու պատճառով երգչուհին չի պատրաստվում դատական գործ հարուցել, այնուամենայնիվ, պատմեց մայրիկի բուժման ողջ գործընթացի մասին եւ տրամադրեց վերջին շրջանի, այդ թվում եւ դիահերձումից հետո տրամադրված՝ մահվան պատճառ հանդիսացած ախտորոշման տվյալները:

«Մայրս ողնաշարի խնդիրենր ուներ եւ տարվա մեջ երկու անգամ անցնում էր որոշակի բուժման՝ վերականգնողական կուրս, որից հետո իրեն լավ էր զգում: Անցած տարի էլ ամռան սկզբին հերթական ցավերի պատճառով մեր ծանոթներից մեկի խորհրդով գնաց Ֆիզոթերապիայի ինստիտուտ, որտեղ 12 պրոցեդուրա անցնելուց հետո շատ թուլացավ, քանի որ հետո պարզվեց, որ նրան հակացուցված էր նման թերապիաների գնալ նախ նրա համար, որ ողնաշարի բուժման համար այդպիսի թերապիաներ չեն արվում, դա հոդային ցավերի ժամանակ պետք է արվի, որը տվյալ կենտրոնի բժիշիկները հաշվի չեն առել, ու նաեւ այդ թերապիաների պատճառով մայրիկիս ստամոքսում խոց առաջացավ եւ ավելի գրգռեց արդեն ստամոքսում գոյություն ունեցող քաղցկեղածին գոյացությունը, բայց պետք է նշեմ, որ մայրս 3 քիմիոթերապիա անցավ, ինչից հետո, բժիշկների խոսքով, հրաշքով բավականին կազդուրվեց, հետագայում անհրաժեշտ էր, որպեսզի որոշ վերականգնողական աշխատանքներից հետո նրան վիրահատեին եւ հեռացնեին այդ գոյացությունը:

Հետո Հրանտ Կարապետյանի խորհրդով մայրս «Հոսպիս» կենտրոնո գնաց և վերականգնեց իր ուժերը, ինչի համար անցյալ տարի ես անձամբ եմ շնորհակալություն հայտնել տվյալ կենտրոնի բժիշկ Հրանտ Կարապետյանին: Իսկ ահա այս տարի չգիտեմ ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով Հրանտ Կարապետյանը հետեւողականություն չցուցաբերեց մայրիկիս նկատմամբ, ինչի արդյունքում խեղճ մայրս արյունահոսությունից մահացավ»- պատմեց երգչուհին ու հավելեց.

«Ես սեպտեմբերի կեսերին պետք է գնայի ՌԴ հյուրախաղերի, ինչից առաջ մայիկիս անձամբ եմ տարել հետազոտությունների, որոնց պատասխանները մաքուր են եղել, այիսնքն՝ կյանքին սպառնացող ոչ մի վտանգ չի եղել, սակայն իմ գնալուց հետո կրկին մայրիկիս մոտ սկսվել են ողնաշարի ցավերը: Բնականաբար, ես հեռվից էլ կառավարում էի իրավիճակը, ընկերուհիս մայրիկիս անմիջապես տարել է «Հոսպիս» կենտրոն, որպեսզի ողնաշարի ցավերը կանխվի եւ ուժերը վերականգնի, որտեղ մայրս արյուն է փսխել, սակայն Հրանտ Կարապետյանը ոչ մի բան չի ձեռնարկել՝ մտածելով, թե իր ստամոքսի նախկին խնդիրն է գլուխ բարձրացրել, բայց ինչպես կարելի է ուղղակի գուշակություն անել եւ օգնություն ցույց չտալ իրենց կարիքը ունեցող կնոջը, ես զարմանում եմ…

Այդ ընթացքում ես «Skype»-ով անընդհատ կապ էի հաստատում ընկերուհուս հետ, ընկերուհիս ասում էր, որ ոչ մի կոնկրետ օգնություն չի ցուցաբերվում, ավելին, Հրանտ Կարապետյանն ասել էր, թե շատ վատ է վիճակը, բայց նույն այդ ժամանակ ես խոսեցի մայրիկիս հետ, նա էլ ինձ ասաց, որ թույլ չէ, որ իրեն լավ է զգում, ավելին, մայրս իր ոտքով է գնացել հիվանդանոց եւ այդ ժամանակ իր ոտքով էլ գնացել է բոլոր հետազոտություններին, այսինքն՝ դա նշանակում է, որ չէր կարող մահամերձ կինը ոտքի վրա լիներ, դե իսկ Հրանտ Կարապետյանն էլ պնդում էր, թե մայրս մահամերձ է, ընդ որում Հրանտ Կարապետյանը, առանց անալիզներ վերցնելու, ձեռքով շոշափելով ասաց, թե  զգացել է, որ մորս լյարդը քայքայված է ու մետաստազ կա, կերակրափողը և ներքին օրգանները քայքայված են:

Արդյունքում դեռ ՌԴ-ից ես կապ հաստատեցի Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի հետ, ով ուղղակի զարմացավ, երբ լսեց, որ այս դարում ձեռքով են ստուգումներ անցկացնում, նա ասաց, որ ուղղակի անհրաժեշտ է կանգնեցնել արյունահոսությունը, նաեւ պարտադրեց անցկացնել սոնոգրաֆիա: Արդյունքում մայրս իր ոտքով գնացել է սոնոգրաֆիայի, որի պատասխանները ամբողջովին անվտանգ են եղել, նա կրկին իր ոտքով գնում  եւ ենթարկվում է համակարգչային տոմոգրաֆիայի, որի բժիշկը եւս փաստում է, թե ոչ մի վտանգավոր բան չկա եւ հարկավոր է ուղղակի կանգնացնել արյունահոսությունը:

Այնուհետեւ մայրս կրկին գնում է «Հոսպիս» կենտրոն, որտեղ այդ գիշեր ասում են, թե նա մահամերձ է, որից հետո էլ նրան տեղափոխում են «Միքայելյան» վիրաբուժական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք… Ինչեւէ, ես արագ վերադարձա Հայաստան, մենք նրան տարանք այլ հետազոտություններ իրականացնելու, որի արդյունքում պարզվեց, որ նրա մոտ կյանքին սպառնացող խնդիր չկա, լյարդը փոքր-ինչ ճարպակալել էր ընդամենը, ուղղակի արյունահոսությունը կանգնեցնել էր պետք: Սկզբում վիճակը դեպի լավն էր գնում, բայց հետո, այստեղ բժիշկները պնդեցին, որ գաստրոսկոպիա է անհրաժեշտ անել, և շատ պնդելուց հետո, առանց որևիցե թղթաբանության, գաստրոսկոպիա արեցին, ինչին դեմ եմ եղել՝ համոզված լինելով, որ մայրս դրան չի դիմանա, բայց նրանք ինձ չլսեցին:

Ընդ որում, գաստրոսկոպիայի ընթացքում ես անգամ այնտեղ չեմ եղել, իսկ երբ վերադարձա, ինձ բժիշկները փորձեցին հանգստացնել՝ ասելով, թե ամեն բան նորմալ է անցել, բայց ես տեսա, որ նրանց մեջ ներքին խառնաշփոթ կա՝ հավանաբար նրանք արդեն հասկացել էին, թե ինչ են արել. Ավելի ուշ ներքին տվյալներով իմացանք, որ գաստրոսկոպիայի ընթացքում ծակել, վնասել են նրա արյունատար անոթը, որի պատճառով երկու օրվա ընացքում մայրս մահացավ: Արդյունքում մայրս արյունահոսությունից մահացավ, թողեցին, որ արնաքամ լինի, դա վկայեց նաեւ դիահերձման ախտորոշումը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին