▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասել եմ մի աստիճանի, որի մասին չէի էլ կարող երազել. Մաշա Մնջոյան

Armlur.am-ը գրում է. Երգչուհի Մաշա Մնջոյանը վերջերս մի քանի մեծ համերգներ է ունեցել արտերկրում և ինչպես ինքն է ասում՝ վառ տպավորությունները մինչ այժմ իրեն չեն լքում: Նա կայքին պատմել է, որ Ավստրալիայից մենահամերգի հրավեր է ստացել և սիրով ընդունել այն:

«Ես, Ֆորշը և Մուրադ Մալխասյանը նախորդ տարի ևս եղել էինք Ավստրալիայում, այս տարի արդեն ինձ առաջարկեցին հանդես գալ մենահամերգով: Փաստորեն, իմ առաջին մենահամերգը կարողացանք կայացնել, այն էլ Հայաստանից դուրս. սա ինձ համար մեծ ձեռքբերում էր: Ի դեպ, այնտեղ ներկա էին ոչ միայն մեր հայրենակիցները, այլև օտարերկրացիներ: Ընդ որում, երկարատև համերգի ընթացքում ես ընդամենը երեք անգլալեզու երգ կատարեցի. մնացած երգերս հայերեն էին: Ընդունելությունը շատ ջերմ էր, Սիդնեյում ես կարծես Գյումրիում լինեի»,- իր ուրախությամբ կիսվել է Մաշան` հավելելով, որ բացի մենահամերգից` նա այնտեղ երկու հավելյալ համերգի էլ է մասնակցել: 

Ավստրալիայից վերադառնալուց ընդամենը երկու օր անց երգչուհին մեկնել է Բեյրութ` մասնակցելու «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մենահամերգներին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Ես միշտ երազել եմ «Գոհար»-ի հետ կանգնել մեկ բեմում, շատ տպավորված եմ համերգի շքեղությունից»,-ասել է Մաշան: 

Նա խոստովանել է, որ հիմա իր կարիերայում հասել է մի աստիճանի, որի մասին երկու տարի առաջ չէր էլ կարող երազել: Այն հարցին, թե երբ է վերջապես հանդիսատեսը հնարավորություն ունենալու  ունկնդրելու իր և Սոնայի այդքան սպասված դուետը, Մաշան պատասխանել է.

«Ամեն բան արդեն պատրաստ է, վստահ եմ, որ շուտով այն կներկայացվի հանրությանը: Երգի հեղինակը Գուժն է, նա այդ գործը նվիրել է մեզ: Նաև այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու մեծ ցանկություն ունենք»: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին