▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա կարող է լինել յուրաքանչյուր օր, գուցե հենց վաղը. Ջոնի Կարապետյանը՝ Հայաստան վերադառնալու մասին

Life.panorama.am-ը գրում է. Վերջին շրջանում ԱՄՆ-ում գտնվող երգիչ Ջոնի Կարապետյանը իր շուրջն է հավաքել Միացյալ նահանգներում ապրող մեր հայտնի հայրենակիցներին. Ընդամենը մի քանի օր անց կկայանա Ջոնիի նոր տեսահոլովակի պրեմիերան, որի հերոսներն են Դելոն, Դավիթ Սեխպեյանը, Նարինե Պողոսյանը եւ Էնջլ Մարտիրոսյանը. Այս մասին  պատմել է Ջոնի Կարապետյանը:

«Ընդամենը մի քանի օր անց իմ երկրպագուներին կներկայացնեմ նոր տեսահոլովակս, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակը ես եմ, իսկ գործիքվորման աշխատանքները իրականացրել է Արման Հարությունյանը: Նոր երգս կոչվում է «Լա-լա-լա», այն ռիթմիկ, դիսկո ոճում է, որը հուսամ բարձր տրամադրություն կհաղորդի լսողներին»,- պատմեց երգիչը:

Ջոնի Կարապետյանի տեսահոլովակի ռեժիսորը Գեւորգ Ջուղարյանն է. «Տեսահոլովակիս ռեիժիսորը շատ տաղանդավոր մարդ Գեւորգ Ջուղարյանն է: Նրա պրոֆեսիոնալիզմը եւ տաղանդը ինձ համար եւս մեկ անգամ բացահայտեցի այս տեսահոլովակը նկարահանելիս: Իմ որոշմամբ` տեսահոլովակիս հերոսներն են ԱՄՆ-ում բնակություն հաստատած երիտասարդներ Դավիթ Սեխպեյանը, Նարինե Պողոսյանը և Էնջլ Մարտիրոսյանը, իսկ գլխավոր հերոսն է Դելոն, ով տեսահոլովակում կներկայանա հայ տղաների ամենասիրած մեքենայով՝ սպիտակ նիվայով: Ի դեպ, Դավիթը, Նարինեն եւ Էնջելը որպես իմ բենդ են հանդես եկել եւ նվագակցում են ինձ»,- նկատեց նա:

 

 

 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին