▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դելոն, Էնջլ Մարտիրոսյանը և Դավիթ Սեխպեյանը` Ջոնի Կարապետյանի նոր տեսահոլովակում

Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս Լոս Անջելեսում հայ համայնքը Դավիթ Սեխպեյանի «Ես, իմ մաման և մեր կանայք» ներկայացումը դիտելու հնարավորություն է ունեցել: Այս ներկայացման մեջ Դավիթ Սեխպեյանի հետ միասին հանդես են գալիս Վահանգն (Դելո) Ստեփանյանը, Էնջլ Մարտիրոսյանը և Նարինե Պողոսյանը (ներկացման մեջ ներառված դերասանների ցանկն այսքանով չի ավարտվում): Սակայն «Ես, իմ մաման և մեր կանայք» ներկայացումը միակ աշխատանքը չէ, որ միավորել է այս դերասաններին: Մի քանի օր անց ամերիկաբնակ երգիչ Ջոնի Կարապետյանը լսարանի դատին է հանձնելու «Լա լա լա» անվանումով երգի հիման վրա նկարահանած նոր տեսահոլովակը:

«Ես,  Դավիթը և Նարինեն տեսահոլովակում ներկայացել ենք որպես Ջոնիի բենդ, իսկ Դելոն հանդես է եկել որպես գլխավոր հերոս: Մենք բոլորս էլ լավ ընկերներ ենք, իսկ տեսահոլովակը որոշակի առումով հումորային է ստացվել. այն շատ գունեղ է»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Էնջլ Մարտիրոսյանը:

Վերջինիս խոսքով`  ամեն բան շատ  պատահաբար է ստացվել.

«Ջոնիի հետ զրուցում էինք հետագա աշխատանքներից, որի ժամանակ էլ տեսահոլովակում նկարահանվելու միտքը ծագեց: Մենք նկարահանվել ենք ոչ թե որպես  դերասաններ, այլ դա արել ենք որպես ընկերներ: Ամբողջ աշխարհում դա ընդունված երևույթ է,  և հայկական շոու բիզնեսը ևս բացառություն չէ: Կարծում եմ հետաքրքիր աշխատանք է ստացվել, երգն էլ հիթ է դառնալու»,-նշեց Էնջլ Մարտիրոսյանը:

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ Ջոնի Կարապետյանի նոր տեսահոլովակի նկարահանման ընթացքից, որոնք Asekose.am-ին տրամադրել է Էնջլ Մարտիրոսյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` Երբևէ ապրելու նպատակով Հայաստան չեմ վերադառնա. Էնջլ Մարտիրոսյան

Մենակությունը նույնիսկ հրեշտակին կարող է գազան դարձնել. Դավիթ Սեխպեյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին