▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է՝ կրկին վիրահատվեմ, ինչի շնորհիվ կկարողանամ նորից քայլել. Ջուլիա Սաղաթելյան

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ մարդկանց օգնությամբ հավաքված գումարի արդյունքում օրեր առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել ավտովթարի հետևանքով տուժած դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանի ողնաշարի բարդ վիրահատությունը: Asekose.am-ը փորձեց կապ հաստատել դերասանուհու հետ՝ ճշտելու նրա ներկայիս առողջական վիճակի, սպասվող հետագա վիրահատության և այլ մանրամասների մասին:

Մեզ հետ զրույցի ընթացքում դերասանուհին թեև դժվարացավ խոսել, բայց, այնուամենայնիվ, ասաց, որ իր վիրահատությունը լավ է անցել, բայց արդեն մի քանի օր է, ինչ ուժգին ցավեր  ունի.

«Բժիշկներն ասում են, որ այդ ցավերը բնական են, որ հենց այսպես էլ պետք է լիներ»,- մանրամասնեց դերասանուհին:

Իսկ հարցին՝ արդյոք հետագայում կրկին վիրահատություն սպասվում է, Ջուլիան պատասխանեց, որ դեռ պարզ չէ, քանի որ անհրաժեշտ է նախևառաջ ապաքինվել ողնաշարի վիրահատությունից հետո, նոր հետո մտածել հաջորդի մասին.

«Ոտքս դեռ լավ վիճակում չէ: Հնարավոր է, որ վիրահատություն տեղի ունենա, ինչի շնորհիվ կկարողանամ նորից քայլել, բայց ինքս այս պահի դրությամբ հստակ ոչինչ չգիտեմ»,- պարզաբանեց Ջուլիա Սաղաթելյանը:

Անդրադառնալով վիրահատության համար հավաքված անհրաժեշտ գումարին՝ դերասանուհին նշեց, որ գումարը բավականացրել է միայն իմպլանտ գնելու համար, իսկ հետագա վիրահատության, այնուհետև նաև վերականգնողական պրոցեսների համար անհրաժեշտ գումար դեռևս չկա:

Հիշեցնենք, որ Ջուլիա Սաղաթելյանը հոկտեմբերի 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վնասել էր 8-րդ ողը և ուներ ոտքի կոտրվածք: Վիրահատության համար անհրաժեշտ էր 6.000 դոլար, սակայն դերասանուհու ընտանիքը չուներ հնարավորություն՝ հոգալու ծախսերը:

Asekose.am-ը ևս առողջություն և շուտափույթ ապաքինում է ցանկանում դերասանուհուն:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին