▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ եկամուտները նվազեցնելու հաշվին փորձում եմ հասանելի լինել միջին հնարավորություն ունեցող մարդկանց

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է ոճաբան Արամ Նիկոլյանի հետ:

-Արամ, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը մեր այսօրվա երիտասարդության ոճի մասին, մեր երկրում որքանո՞վ է ճիշտ վերարտադրվում նորաձեւությունն ըստ Ձեզ:

- Միանշանակ, այս առումով առաջխաղացում կա, ինչը, ըստ իս, պայմանավորված է մեր երկրում միջին բրենդային խանութների առկայությամբ, որոնք աշխատում են համաշխարհային թրենդներով, նաեւ իր մեծ դերն ունի ինֆորմացիայի հոսքը, որը այսօր կարելի է ստանալ համացանցի միջոցով, բայց այստեղ պետք է նկատեմ, որ մեր երիտասարդությանը շատ ինֆորմացիան մի փոքր խանգարում է: Այսօր մեր երիտասրադության շրջանում նորաձեւության ընկալման հետ կապված առաջխաղացում կա, բայց հաճախ բացակայում է այն ընկալելու եւ ճիշտ վերարտադրելու էթիկան:

-Էթիկայի բացակայությունը ինչի՞ հետ եք կապում:

- Մարդիկ շատ անգամ փորձում են լինել մաքսիմալ նորաձեւ, բայց չեն հասկանում ինչպե՞ս եւ որտե՞ղ այդ ամենը գործածել, ամենաշատը հանդիպում է հագուստի եւ տվյալ մարդու ներդաշնակ չլինելու միտումը: Հաճախ կարելի է հանդիպել երիտասրադների, ովքեր առաջին հայցքից նորաձեւ են հագնված, բայց երկար նայելուց հետո հասկանում ես, որ այդ հագուստը նրանց շատ անհարմար է, կարծես թե ոչ թե նրանք կրեն այդ հագուստը, այլ հակառակը: Պետք  չէ ստիպված, նորաձեւ թվալու համար հագնել կամ կրել բաներ, որն իրենցը չէ: Դրա համար որպես ոճաբան խորհուրդ եմ տալիս ամենակարեւորը լինել անհատ եւ տարբերվել իրենց հագուկապով, պետք չէ խառնվել այն համընդհանուրին, որը անգամ շատ նորաձեւ է, բայց իրենց անհարմար է:

-Հետաքրքիր է՝ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք հայկական նորաձեւության ասպարեզում:

-  Նախատեսում եմ գարնանը ներկայացնել նոր հավաքածու, հիմա արդեն աշխատում եմ դրա վրա, հատուկ թեմայից եմ ներշնչվել, բայց դեռ չեմ ուզում բացահայտումներ անել այդ առումով: Քանի որ, ցավոք մեր երկրում սեզոնային նորաձեւությունը այնքան էլ լավ չի աշխատում, ուստի ես փորձում եմ ներկայացնել հատուկ թեմատիկ նշանակության ցուցադրություններ:

-Արամ, ըստ Ձեզ, այս ոլորտը որքանո՞վ է առաջխաղացում ապրում մեր երկրում, ի՞նչ փուլում է գտնվում հայկական նորաձեւոթյունն ըստ Ձեզ:

-  Բավականին ակտիվ ու աշխույժ վիճակում է գտնվում հայկական նորաձեւությունը: Այսօր շատ նորաձեւ է դարձել ոճաբան լինելը, այսօր շատ երիտասրադներ ձգտում եւ փորձում են այս ոլորտում ինչ-որ բաներ անել, ինչը ողջունելի է, բայց  միաժամանակ մեր երկրում այս առումով մի փոքր պակասում է  գրագիտությունը: Նաեւ մի փոքր խանգարում է այն հանգամանքը, որ ապրում ենք համացանցային դարաշրջանում եւ օրինակ ֆեյսբուքի միջոցով կարելի է ճանաչում ձեռք բերել: Իհարկե, ես հասկանում եմ, որ ժամանակի ընթացքում այս դաշտը կմաղվի, բայց սովորական մարդկանց մոտ անորոշություն կարող է տիրել, քանի որ չհասկանան, թե ով է իսկական դիզայները, ով՝ ոչ:  Մեր երկրում այս ոլորտում թույլ չի տալիս զարգացում լինի թեթեւ արդյունաբերության բացակայությանը, որպեսզի ավելի մասայական դառնան արդեն գոյություն ունեցող դիզայներները: Նաեւ մենք չունենք համաշխարհային մակարդակով նորաձեւության քննադատներ, ովքեր ճիշտ կդիտարկեն դիզայներներին, ուստի այս առումով դեռեւս զարգանալու տեղ ունենք, իսկ ընդհանուր առմամաբ ողջունելի է, որ ակտիվություն կա:

-Արամ, մեր դիզայներիներից օգտվելը միշտ չէ, որ հասանելի է, հետաքրքիր է՝ Ձեզ մոտ ե՞ւս գործում են աստղաբաշխական թվեր, Ձեր հագուստները կրելը թա՞նկ հաճույք է:

- Ես չեմ կարող խոսել կոլեգաներիս գնային քաղաքականությունից, քանի որ ամեն մեկն իրավունք ունի իր որոշումը կայացնել այդ առումով: Կարծում եմ, մեր երկրում կան աստղաբաշխական թվեր տվող մարդիկ, որի արդյունքում տվյալ դիզայներները կարողանում են աշխատել, բայց ես ինքս դեմ եմ այդ մոտեցմանը, քանի որ դա խոչընդոտում է այս ասպարեզի զարգացմանը: Եթե մարդ ի վիճակի է մեծ գումարներ ծախսել որեւէ հագուստ ձեռք բերելու համար, ապա նա շատ հանգիստ կարող է հագնել համաշխարհային ճանաչում ունեցող բրենդային հագուստ, որն ունի տարիների պատմություն եւ միջազգային որակ: Այդպիսով մեր երկրում այն դիզայներները, ովքեր իրենց հագուստի համար որոշում են աստղաբաշխական գներ, արհեստականորեն ստեղծում են խոչընդոտ՝ հասանելի չլինելով ավելի լայն մասաներին: Ես փորձում եմ իմ հագուստների գները համապատասխանացնել միջին գնային կատեգորիաներին, իհարկե, մեծ ցանկության դեպքում էլ չենք կարող շատ մատչելի դարձնել հագուստների գները, որովհետեւ ձեռք է բերվում որակյալ կտոր եւ այլ ատրիբուտներ: Ամեն, դեպքում, շատ անգամ իմ եկամուտները նվազեցնելու հաշվին փորձում եմ հասանելի լինել միջին հնարավորություն ունեցող մարդկանց. ըստ իս, դա զարգացման մի ձեւ է, որը ավելի շատ մարդկանց հնարավորություն կտա հագնվել հայ դիզայներից:

-Արամ, մտադրություն չունե՞ք դուրս գալ համաշխարահային նորաձեւություն:

-  Դա բավականին բարդ խնդիր է եւ կապված է մի շարք հարցերի հետ: Երբ գոնե քո երկրում փորձում ես մնալ ասպարեզում, ուստի այդ տեմպերով համաշխարհային նորաձեւություն մտնելը այնքան էլ իրական չէ: Եթե ապագայում լինի առաջարկ, որը հնարավորություն կտա որպես հայ դիզայներ դուրս գալ համաշխարահային նորաձեւություն, ապա շատ լավ կլինի. կարծում եմ, մենք բավականին լավ դիզայներներ ունենք, ովքեր կարող են իրենց փորձել համաշխարհային նորաձեւության հարթակներին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին