▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամոթ այն «ընկերոջը», ով չպահեց Էմմիի ցանկությունը. Նադեժդա Սարգսյանը՝ էմմիի որդու լուսանկարի մասին

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ նոյեմբերի 14-ին ծնվել է երգչուհի Էմմիի որդին՝ Դանիելը: Երեկ համացանցում անսպասելի հայտնվեց նորածնի լուսանկարը, որը որ հրապարակվել էր ոչ Էմիի կողմից: Այս առիթով Life.panorama.am-ը փորձել է երգչուհու մայրիկից՝ Նադեժդա Սարգսյանից ճշտել, թե արդյոք լուսանկարում իսկապես Էմմիի նորածին որդին է, թե ոչ: Տիկին Սարգսյանը,  չցանկացավ հաստատել կամ հերքել՝ լուսանկարի փոքրիկը Դանիելն է, թե ոչ, նշել է.

«Երբ գոյություն ունի ընկերություն հասկացությունը, պետք է հավատարիմ մնալ այդ բառի մեջ ներառված բարձր արժեքներին: Ընկերություն նշանակում է վստահություն, բայց երեւի միշտ չէ, որ մարդիկ արժանի են այդ կոչմանը: Էմմին և իր ամուսինը, ինչպես գրեթե բոլոր հայ ընտանիքները, ցանկություն ունեին մինչ երեխայի ծննդյան 40 օրականը ոչ մի լուսանկար չհրապարակել: Սա մի ավանդույթ է, որն անկախ 21-րդ դարից, մենք պահպանում ենք: Մեր Դանիելի ծննդյան 40 օրից հետո Էմմին անպայման գեղեցիկ լուսանկարներ կտեղադրեր, բայց եւս մեկ անգամ համոզվեցինք, որ ընկերություն գրեթե գոյություն չունի. մենք շատ «շնորհակալ» ենք նրան, ով եւս մեկ անգամ փաստեց, որ ընկերությունն ամեն մեկի համար չէ, ամոթ այն «ընկերոջը», ով չպահեց Էմմիի ցանկությունը, ում Էմմին ընկեր էր համարում: Եւս մեկ անգամ մեծ տառերով ուզում եմ ասել ԱՄՈԹ»:

image

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին