Համացանցում է հայտնվել «Դետք» խմբի նոր` «Թռանք #Երևան» տեսահոլովակը, որի ռեժիսորն է խմբի պրոդյուսեր Արման Amp-ը: Նոր երգի երաժշտության հեղինակը խմբի անդամներից Արման Պետրոսյանն է, իսկ խոսքերը գրել է Համլետ Առաքելյանը:
Հավելենք, որ «Դետք»-ի կազմում հանդես են գալիս Արման Պետրոսյանը, Արեգ Շահինյանը և Ներսես Ավետիսյանը: Խումբը ձևավորվել է 2015 թվ.-ի հունվարից, իսկ ապրիլին ներկայացրել է իր առաջին` "Forevermore" տեսահոլովակը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Asekose.am-ի հետ զրույցում «Դետք»-ի տղաները նշել են, որ իրենք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում ճանաչվելու ցանկություն ունեն.
«Անհնարին ոչինչ չկա, ժամանակներն այնպիսին են, որ աշխարհագրական դիրքն էական չէ, գոյություն ունի համացանց, որի շնորհիվ Հայաստանում գտնվելով կարող ես «հայտնվել» Նյու Յորքում»:
Կարդացեք նաև` Մենք համարձակվեցինք դա անել. հայկական շոու բիզնեսի նոր «հետևողները»