▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ոչ մեկին չեմ կասկածում. Ֆաինա Հարությունյանի մեքենան կողոպտել են

Life.panorama.am-ը գրում է. Երեկ առավոտյան Ֆաինա Հարությունյանի մեքենան, որը կայանված է եղել նրա տան բակում, կողոպտել են: Այս առիթով կայքը զրուցել է Ֆաինայի հետ, ով նշել է

«Առավոտյան, երբ մեքենաս վնասված ու կողոպտված տեսա, իհարկե, շատ նյարդայնացա, բայց ոստիկաններին դիմելուց ու նրանց հետ խոսելուց հետո հասկացա, որ այս օրերին նման դեպքեր շատ-շատ են լինում, որին ես էլ զոհ դարձա: Հուսամ ոստիկաններն իրենց օպերատիվ աշխատանքի շնորհիվ կգտնեն մեղավորիներին և նման տգեղ դեպքերն էլ գոնե կպակասեն  մեր քաղաքում»:

Ֆաինան նկատել է նաև, որ որեւէ մեկին չի կասկածում կողոպուտն իրականացնելու մեջ. «Չեմ կարծում, որ այս կողոպուտը կազմակերպվել էր հատուկ ինձ համար, պարզապես իրոք, որքան էլ ցավալի է, հիմա շատացել են նման դեպքերը: Այնպես, որ ես ոչ մեկին չեմ կասկածում»,- հավելել է նա:

Ոճաբանի մեքենայից կողոպտիչները տարել են Ֆաինայի գնած ամանորյա նվերները.

«Մեքենայումս էին գտնվում նվերները, որոնք տոների առթիվ գնել էի մտերիմներիս համար. ինչ արած, իմ մեղավորությունն էր, որ անզգուշություն էի ցուցաբերել ու դրանք թողել էի մեքենայի մեջ,- նշել է դիզայները: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին