▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես էլ եմ սիրով ու հավեսով դրա մի մասը կազմում, փող աշխատում, սակայն... Սոս Ջանիբեկյան

 

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ  ֆիլմից  հատված է  հրապարակել` գրելով հետևյալը.

«Լավ, էլ էս որակը հետ չի գալո՞ւ
էսօրվա կինոարտադրողներից, կինոռեժիսորներից 99%-ին ում էս հարցը տալիս եմ, ասում են, թե բա, «Սոս ջան հիմա մեր ժողովուրդը էս չի ուզում, հին ես մտածում, էս ժամանակներն անցել են, մեր մեծերի ժամանակներն անցել են»։

Այ ախպեր, կամ այ պարոն , կամ այ տիկին,Ո՞նց մեր ժողովուրդն էս չի ուզում, է՛, նույն ժողովուրդը չի՞, 100 անգամ տեսած մարդիկ նստում էլի նայում են , կամ հասկացանք, ինտերիեր, շորեր, խոսք, թեմա, մտածելակերպ, բիոռիթմ, մենթալիտետ, անցելա, հին ա մնացել, համաձայն եմ, բայց ԱՐՎԵՍՏԻ որակը հավերժա, օրգանական որակով դերասանական խաղ, գրագետ սցենար, դրամատուրգիայի հագեցված հանգուցալուծումներ, իրական երկխոսություններ, որակով օպերատորական աշխատանք, բարձրակարգ ռեժիսուրա, էսթետիկ կադրեր, իսկական միզանսցեններ, շնչող ու ապրված ինտերիերներ, մարդու սրտին կպնող թեմա, ասելիքով, մեսիջով, ուսուցանող, էդ արժեքները չե՛ն հնանում, չե՛ն հնացել ու չե՛ն հնանա։ Ու սուտա, որ փող չկա դրա համար,որովհետև լավ էլ փողա ծախսվում, ուղղակի ցանկություն չկա։ 

Հ.Գ

Ողջունում եմ այսօրվա կատագերգությունները , գռեհիկ հումորով հագեցված կինոէկրանները, բնազդային հռհռոց առաջացնող հնարքները,պլաստմասե անշունչ ինտերիերով նկարահանված ֆիլմերը, ձանձրալի ու խայտաբղետ պատմությունով կինոարտադրությունը, 2 ժամանոց սկեչերը, աստղաբույլով հազար անհասկանալի կերպարային գծերով կոմերցիքն նպատակը, ոչ մի բանի մասին ֆիլմերը, ջութակահար, բրուտ, ատախծագործ, մետլախ խփող հավաքածույով դերասանական կազմը, անօրգանական միզանսցենները, դատարկ երկոսությունները...Մի խոսքով մեկ տարվա, լավագույն դեպքում մինչև երկրորդ տարվա Ամանորին մեկ անգամ ցուցադրման կյանք ունեցող միայն մեծ դիտողականության ակնկալիք ունեցող «ֆիլմերը»...Ես էլ եմ սիրով ու հավեսով դրա մի մասը կազմում, փող աշխատում, իմ գործն անում, կերպար ստեղծում, ուրախանում ։

Լավ ա, թույն ա , ես ուրախ եմ, դա էլ պիտի լինի, բայց որակով ֆիլմեր էլ պիտի լինեն է ախր, գոնե 5-ին մեկ... մի խոսքով ասածս էնա որ լինի՝ ժողովուրդը նույն հավեսով կնայի, նույն դիտողականությունը կլինի ու նույն փողերը հետ կաշխատվի ներդնողների կողմից։

Ես վստահ եմ։

Ոբշմ))»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին