▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Հովհանիսյան թե՞ Լեոնա Լուիս. ո՞վ ում է կրկնօրինակում

 

Past.am-ը գրում է, որ  սկսել է նոր շարք, որը հնարավորություն է տալիս բացահայտելու արտասահմանյան և հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչնեի կատարած աշխատանքների նմանություններն ու տարբերությունները:

Այս անգամ անդրադարձ ենք կատարել Լիլիթ Հովհանիսյանի տարիներ առաջ նկարահանած «Իմ սրտին ասա» և Լեոնա Լուիսի Happy-ի տեսահոլովակներին:

Երբ Լիլիթ Հովհաննիայանը նկարահանեց «Իմ սրտին ասա» տեսահոլովակը, համացանցում հայտնվելուց անմիջապես հետո մեծ աղմուկ բարձրացրեց` իր սյուժետային զարգացումներով: Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը:

Ինքնակեղերկվող և միակողմանի սիրո պատճառով տվայտվող աղջկա հուզիչ սիրո պատմությունը լացացրեց Հայաստանի Հանրապետության բնակչության զգալի մասին: Սակայն պարզվում է, որ այս տեսահոլովակը նույնպես Plgiati արդյունք է:

Լիլիթի տեսահոլովակի պրեմիեռայից ժամեր անց պարզվեց, որ այս տեսահոլովակը նմանության շատ գծեր ունի Անգլիայի փոփ աստղ Լեոնա Լուիսի Happy-ի տեսահոլովակի հետ:

Նայելով երկու տեսահոլովակներն էլ նմանություններ կարելի է գտնել: Բանն այն է, որ նմանատիպ սյուժե, որոշ գործողությունների հաջորդականություն և տրամադրություն առկա է նաև երկու երգչուհիների տեսահոլովակներում ևս: 

Ռեժիսոր` Արեն բայադյանի խոսքով, որևէ նմանություն չի կարող լինել այս երկու երգչուհիների տեսահոլովակներում:

«Միակ նմանությունը կարող է լինել միայն այն, որ տեսահոլովակի դերասաններն էլ վերջում ամուսանում են ուրիշ աղջկա հետ: Չկա որևէ մի կադր, որևէ մի վայր, որ նույնը լինի երկու տեսահոլովակներում: Իսկզբանե երգչուհուն տրված է հոգեվիճակը, որ երգչուհին տեսահոլովակի մեջ գնում է մասնակցում է հարսանիքի, իսկ ինչ վերաբերվում է Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակին, մենք նայում ենք ընթացք, սկիզբ, զարգացում, վերջ ու Լիլիթի զարմանքը»: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին