▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր նախագծում կաշխատենք կրկին «Վիտամին ակումբի» տղաների հետ, բայց ավելի փոքր կազմով

Նոր նախագծում կաշխատենք կրկին «Վիտամին ակումբի» տղաների հետ, բայց ավելի փոքր կազմով. Պրոդյուսերը՝ նոր նախագծի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Օրերս Արամ MP3-ին իր անձնական էջերում լուսանկար էր հրապարակել Comedy Club-ի բեմահարթակից, ինչը շատերի ուշադրությունը ոչ միայն գրավել է, այլեւ թույլ է տվել կարծել, որ սա Comedy Club-ի հետ նոր նախագծի ակնարկ է: Life.panorama.am-ը կապ հաստատեց «Վիտամի ակումբի» պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ, քանի որ Արամ MP3-ին այս պահին քաղաքում չէ:

 «Արամը այս պահին քաղաքում չէ, բայց պատրաստվում է ապրիլի 7-ին կայանալիք մենահամերգին: Այդ լուսանկարը, որքանով տեղյակ եմ, նախանցած տարի Եվրատեսիլի շրջանակներում է արվել, երբ Արամին հրավիրել էին Comedy Club: Այսինքն՝ Comedy Club-ում  Արամը միայն հյուրի կարգավիճակում է եղել, եւ ըստ իմ տեղեկությունների՝ այս պահին նրանց հետ կապված ոչ մի ծրագրեր չկան»,- նշեց Վլադ Սահակյանը:

Հետաքրքրվելով, թե որքան կտեւի «Վիտամին ակումբի» հեռուստատեսային դադարը, պրոդյուսերը վերջապես հայտարարեց նոր նախագծի մասին.

«Ընդամենը մի քանի օրից հեռուստադիտողը կտեսնի մեր նոր նախագծի անոնսը: Մենք աշխատում ենք նոր հումորային հաղորդման վրա, որը կրկին կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ: Այնպես որ, շատ շուտով կրկին կկայանա մեր եւ հեռուստադիտողի հանդիպումը»,- նկատեց նա՝ հավելելով, որ դեռ ավելի մանրամասն տեղեկություններ չի կարող հայտնել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին