▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Բայաթյանը՝ կրկին մայրանալու եւ նոր կարգավիճակի մանրամասների մասին

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Անի Բայաթյանի հղիության մասին արդեն շատերն են տեղյակ:  Դերասանուհին իր հաճելի կարգավիճակից որոշ մանրամասներ է պատմել:

«Բալիկս կծնվի գարնանը, նրան ողջ ընտանիքով անհամբերությամբ ենք սպասում,- նշեց Անին ու հավելեց, որ դեռ չգիտեն բալիկի սեռը,- մենք որոշեցինք  հետազոտության ժամանակ չհետաքրքրվել, թե ինչ սեռի բալիկ ենք ունենալու, ցանկացանք, որ այն մեզ համար էլ մնա անակնկալ: Հետեւաբանր անուններ մտածելիս՝ առանձնացնում ենք եւ տղայի, եւ աղջկա անուններ, արդեն նախապատվելի ցուցակ ունենք, երբ կծնվի փոքրիկս, այն ժամանակ էլ վերջնական որոշման կգանք: Թեպետ մի գաղտնիք բացեմ, որպես մայր ունեմ ներքին զգացողություններ, ասես ներքուստ զգամ, թե ինչ սեռի է նա լինելու, բայց այդ մասին չեմ բարձրաձայնի»:

Անի Բայաթյանի առաջին երեխան՝ Վիոլան, շուտով 11 տերական կդառնա, հետաքրքրվելով 11 տարվա ընդմիջումից հետո մայրիկի զգացողություններից՝ Անին նկատեց. «Անկեղծ ասած՝ հիմա, երբ նայում եմ Վիոլայի նորածին ժամանակների լուսանկարները, ասես չհավատամ, որ այդ բոլոր էտապները ես եմ անցել:

Ամբողջական հոդվածը`այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին