▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Քոչարը մեկնաբանում է իր ամուսնության մասին լուրերը

Օրեր առաջ համացանցում բուռն քննարկվում էր, որ լրագրող Անի Քոչարը, ով ներկայումս  Գերմանիայում է բնակվում, կրկին ամուսնացել է: Խոսակցությունների պատճառն էր հանդիսացել այն, որ  Անին իր ֆեյսբուքյան էջում փոխել էր կարգավիճակը՝ նշելով, որ ամուսնացել է: Asekose.am-ը կապ հաստատեց Անիի հետ՝ ճշտելու համապատասխանում են իրականությանն այդ լուրերը, թե՝ ոչ:

«Ես չեմ ամուսնացել: Մի քանի ոչ պրոֆեսիոնալ լրատվական կայքեր ու լրագրողներ, ովքեր ունեն շատ վառ երևակայություն, հորինել են իմ տեղի չունեցած ամուսնությունն ու հարսանիքը: Պետք է փաստեմ, որ այս շրջանում չունեմ ամուսնանալու մտադրություն, քանի որ անձնական կյանքի մասին մտածելու ժամանակ ևս չունեմ: Պատճառներից մեկն այն է, որ  երկու շատ կարևոր աշխատանքներով եմ զբաղված: Գերմանիայում աշխատում են Սոցապ նախարարությունում ու «Կարմիր խաչ» ընկերության Բիլիֆերդ մասնաճյուղում, որտեղ միաժամանակ կրթություն եմ ստանում: Դա է պատճառը, որ առհասարակ ժամանակ չունեմ  անձնականիս մասին մտածելու՝ առավել ևս, երբ ունեմ ընդամենը չորս տարեկան երեխա: Չնայած այդ ամենին նախկին ամուսնուս հետ կապված հարաբերությունները դեռ շատ բարդ փուլում են, և դեռ շատ լուրջ խնդիրների առջև եմ կանգնած, այնպես որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:

Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված սոցիալական ցանցում կարգավիճակ փոխելը, Անին  փաստեց, որ դրա համար ունի հիմնավոր պատճառներ, որի մասին չի ցանկանում խոսել:

«Միայն մեկ թյուրիմացություն եղավ, որը չէի ցանկանա, որ լիներ. փոխելով կարգավիճակս՝ ես փորձել էի այնպես անել, որ լրահոսում այն չերևա, բայց երևացել է և բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել: Իհարկե, մի կողմից էլ երևաց, թե ովքեր ինձ համար ուրախացան և ջերմ շնորհավորեցին: Բազմաթիվ զանգեր և նամակներ ստացա, ինչի համար շատ շնորհակալ եմ, շատ ուրախ եմ, որ դեռևս կան մարդիկ, ովքեր պատրաստ են ուրախանալու այլ մարդկանց երջանկությամբ: Երևաց նաև շատ մարդկանց չկամությունը, անառողջ նախանձը կամ չարությունը: Նրանք լուրեր տարածեցին, թե իբրև իմ ամուսինը բիզնեսմեն է և այլն: Չկա նման բան: Ֆեյսբուքում կարգավիճակս կմնա այդպես, իսկ թե ինչու՝ դա կիմանամ միայն ես: Թեև եթե նայենք այդ ամենին մեկ այլ տեսանկյունից, այդտեղ որևէ թյուրիմացություն չկա, քանի որ մինչ օրս ես ամուսնացածի կարգավիճակում եմ, քանի որ փաստաթղթերով դեռևս ամուսնալուծված չեմ: Շնորհակալ եմ ձեզ, որ ի տարբերություն մյուս լրատվական կայքերի բարի եք գտնվել, ինձ եք հարցրել և ոչ թե շտապել եք երևակայությունների հիման վրա նյութեր պատրաստել»,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Անի Քոչարը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին