▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդպիսի տղամարդ չկա, իսկ եթե կա, ուրեմն ես նրանց թվին չեմ պատկանում. Նարեկ Բավեյան

Life.panorama.am-ը գրում է. Հաշված օրեր հետո կմեկնարկի «Դոմինո» սիթքոմի սպասված երկրորդ եթերաշրջանը: «Դոմինո»-ի նոր զարգացումների, սպասվող տեսահոլովակի և տոնական մեկամսյակի մասին կայքը խոսել է Նարեկ Բավեյանի հետ:

«Հեռուստադիտողի հետ միասին մենք էլ ենք մեծ ոգեւորությամբ սպասում «Դոմինո»-ի նոր եթերաշրջանի ցուցադրությանը: Նկարահանումների մի մասն արդեն արված են, ունենք պատրաստի սերիաներ, որոնք կներկայացնենք մարտի 14-ից,- նշել է Նարեկն ու ավելացրել,- նոր եթերաշրջանում սպասվում են նոր իրավիճակներ, նոր պատմություններ, նոր դեմքեր ու ընկերների գլխին նոր փորձանքներ»:

Հետաքրքրվելով, թե Նարեկ Բավեյանի կերպարի՝ Նորիկի, սիրելիի հեռանալը, ում մարմնավորում էր Լիկա Սալմանյանը, շրջադարձային փոփոխությունների պատճառ կդառնա՞, երգիչ-դերասանը պատասխանել է.

«Ոչ, այնպես չէ, որ Լիլիթի կերպարի հեռանալու հետ շրջադարձային փոփոխություններ կլինեն: Անկեղծ գտնվելով ասեմ՝ ինքս էլ չգիտեմ, թե հետագայում ինչ տեղի կունենա Նորիկի հետ, գուցե նա կրկին սիրահարվի, գուցե նոր մեկը հայտնվի»:

Ի դեպ, հաշված օրեր հետո էկրաններին կհայտնվի նաև Նարեկ Բավեյանի նոր տեսահոլովակը, որը կոչվում է «Հասել եմ»: Նրա խոսքերով՝ տեսահոլովակն արդեն նկարահանված է, այս պահին ընթանում են մոնտաժային աշխատանքները, որից հետո կնշանակվի պրեմիերայի օրը:

Անդրադառնալով կանանց տոնական մեկամսյակին՝ հարցին, թե Նարեկը կնոջ համար ինչպիսի՞ մեկամսյակ է կազմակերպելու, երգիչը ծիծաղելով պատասխանել է.

«Կարծում եմ՝ չկա մի տղամարդ, ով մեկ ամիս շարունակ տոն դարձնի իր կնոջ օրերը, այդպիսի տղամարդ չկա, իսկ եթե կա, ուրեմն ես նրանց թվին չեմ պատկանում, ես այդ ասպետը չեմ: Իհարկե, այս օրերին գուցե հաճախ նվերներ ու անակնկալներ լինեն, բայց հաստատ մեկ ամիս շարունակ ծաղիկներով տուն չեմ գնա»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին